Լրահոս
Իրավական
14:10
11.04.23
617

Վարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել. Aravot.am

Img default alt hy

Երեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:

«Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետև գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում».