Լրահոս
2023-04-15
-
ԻրավականԱրամ Նիկոլյանի նկատմամբ նախնական տեղեկություններով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով․ փաստաբանՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքի իր էջում գրել է․Ավելին00:1715.04.23 -
ՍպորտՆոյերը սկսել է գնդակով մարզումները«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սկսել է մարզվել գնդակով, հայտնում է Bild-ը։ Հրատարակության համաձայն՝ գերմանացի դարպասապահը տպավորիչ տեմպերով է առաջադիմում և աստիճանաբար վերականգնվում է։ Նա պատրաստ կլինի նոր մրցաշրջանին։ 36-ամյա գերմանացի դարպասապահը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում կոտրել է ոտքը և շարքից դուրս է մնացել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ «Բավարիան» 27 տուրից 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:Ավելին00:0015.04.23
2023-04-14
-
ՔաղաքականԱդրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, Հայաստանը անվտանգություն է փնտրում Բրյուսելից՝ ԴելիՀայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է համարում նոր էսկալացիայի ռիսկերը: Նա Սիվիլնեթի հետ զրույցում 4 անգամ կրկնել է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր էսկալացիայի, որի նախաբանը Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտն էր: Անվտանգային նոր համակարգեր է փնտրում Հայաստանը, պնդում է Գրիգորյանը՝ հերքելով քաղաքական վեկտորի փոփոխության մասին գնահատականները:Ավելին23:4514.04.23 -
ԻրավականԱրամ Նիկոլյանին ոստիկանական բաժին են տարել. Նարեկ ՄանթաշյանAram Nikolyan ջան ապրես եղբայր! Արամին ոստիկանական բաժին են տարել Շահումյանի, ես հիմա գնում եմ այնտեղ, կոչ եմ անում Արամին միայնակ չթողնել, բոլորս գնանք...Ավելին23:4014.04.23 -
ՄիջազգայինՊենտագոնի գաղտնիքները բացահայտել է ու շորտով տան բակում նստել. ամերիկյան սկանդալի 21-ամյա հերոսըՎերջին տասնամյակում պետական կառույցից ամենախոշոր արտահոսքերից մեկի գործով առաջին ձերբակալվածը կա: Պենտագոնի փաստաթղթերի գաղտնազերծման կասկածանքով ձերբակալվել է Միացյալ Նահնագների Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 21-ամյա զինծառայող Թեյշեյրան, որը այսօր պետք է կանգնի դատարանի առաջ: Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:Ավելին23:3514.04.23 -
ԻրավականԿատուներին խոշտանգելու գործով քննություն են սկսել Քննչական կոմիտեումԵրևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքը դարձել է քննության առարկա։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ կատուներին խեղդելու միջոցով սպանելու և փողոցում թողնելու գործով կասկածվում է 23-ամյա մի երիտասարդ:Ավելին23:3014.04.23 -
ՀասարակականՀուսեինի ու Ագշինի հարազատները նեղսրտած չեն. Ադրբեջանը փորձում է վերադարձնել դիվերսանտներինՀայաստանում առաջին ադրբեջանցու բռնվելուց 4 օր, երկրորդի վնասազերծումից 1 օր անց՝ ԱԱԾ-ն դեռ չի հայտնել, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է գոնե սահմանախախտման փաստով: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել: Հայտնի է, որ երկրորդ ադրբեջանցուն սյունեցիները կասկածում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության մեջ: Այս վարկածը պաշտոնական հաստատում դեռ չունի, սակայն այսօր սյունեցի, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ վստահեցրել է, որ սպանությունը ադրբեջանցի զինծառայողի ձեռքի գործն է: Այս ֆոնին՝ Ադրբեջանը միջազգային կառույցների դռներն է թակում՝ պնդելով, թե գերի են իրենց զինվորները, ու նրանց տանջում են Հայաստանում:Ավելին23:1514.04.23 -
ՔաղաքականՏիկՏոկից փաստեր՝ «5-րդ շարասյան» մասին. երկրի ներսում թշնամիներ կան, բայց քրեական գործեր չկանՄեր երկրում 5-րդ շարասյան գոյության մասին ապացույցներ Փաշինյանի թիմակիցները հորդորում են ՏիկՏոկում գտնել: Այդ սոցկայքում փնտրտուքները իշխանական պատգամավորներին կասկածների մեջ են գցել, որ հնարավոր է մեր երկրում կա նաև 6-րդ, 7-րդ շարասյուն: 5-րդ շարասյան մասին խոսակցությունները ՔՊ-ականները սկսել են Տեղ գյուղի մոտ մարտերի մասին լրագրողների հարցերը լսելով:Ավելին23:0514.04.23 -
ՔաղաքականԽեղճուկրակ ադրբեջանցիներ և հայեր, որ խիզախ երևակայություն ունենԵրկրորդ ադրբեջանցու ձերբակալության նախորդ օրը Հայաստանի վարչապետը խորհրդարանում պնդում էր, թե նա սահմանը խախտելուց անմիջապես հետո փոշմանել ու հետ է գնացել: Իսկ սահմանը որոշել էր խախտել համածառայակիցների ճնշումների պատճառով: Ադրբեջանցու անմեղության կանխավարկածը կրծքով պաշտպանող Փաշինյանը, ըստ խորհրդարանական ընդդիմադիրների, իր վրա է վերցրել նախաքննության, հետախուզության գործը և ստեղծել ադրբեջանցիներին վերադարձնելու հիմքեր:Ավելին23:0014.04.23 -
Քաղաքական«Ծանրագույն իրավիճակում խնդիր է լուծել» և պաշտոնից ազատվել. նոր «մեղավորի» նշանակումըՏեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքների պատասխանատուներ է փնտրում Հայաստանի իշխանությունը՝ ընդդիմադիրների կարծիքով: Առանց ծառայողական քննության ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը դրա ապացույցն է համարում խորհրդարանական ընդդիմությունը: Հասկանալի չէ, թե ում նախաձեռնությամբ է պաշտոնից ազատվել Արման Մարալչյանը, որին ՔՊ-ականները համարում են պրոֆեսիոնալ ու բարոյական սպա, որը Անդրանիկ Քոչարյանի բառերով՝ ծանրագույն իրավիճակում խնդիր է լուծել:Ավելին22:5214.04.23 -
ՏնտեսականԵվրոն թանկացել է․ տարադրամի փոխարժեքներն այսօրRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում և փոխանակման կետերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 385 դրամ է, վաճառքինը՝ 390 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 397 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.25 դրամ է, վաճառքինը՝ 4.75։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 5 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 410 դրամով, վաճառվում՝ 424 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 439 դրամ է։Ավելին22:4514.04.23 -
ԱշխարհԿարմրել են Փարիզի փողոցները. բողոքի կրակը չի մարում ՖրանսիայումՖրանսիայում ցուցարարները շարունակում են աղբամաններ այրել, իրավապահները արցունքաբեր գազով են փորձում ցրել ակցիաները: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերին նաև տասնյակ ոստիկաններ են վիրավորվել: Արհմիությունների տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն մարդ է փողոց դուրս եկել:Ավելին22:3014.04.23 -
Հասարակական«Մեր ապրուստից զրկել են, թուրքերը վեկալել են». տեղացիները հողի վկայականներն են ցույց տվել ԹաթոյանինՍյունիքում ադրբեջանցիների նոր զավթումների հետևանքով մարդկանց կյանքի, անվտանգության իրավունքները խախտվել են,- արձանագրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս այցերից հետո: Մարդկանց ապրուստի միակ միջոցի վրա հիմա ադրբեջանական դրոշներ են ծածանվում:Ավելին22:2214.04.23 -
Հասարակական«Նեուժելի մեկ մամա չկա էդ Վլադիմիր Վարդանյանի չափ». զոհվածների ծնողները նոր պայքար են սկսումՔննչական կոմիտեի մոտ գիշերելուց ու այդպես էլ որևէ պաշտոնյայի հետ չհանդիպելուց հետո 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները որոշել են քաղաքական պայքար սկսել: Արդարադատության հույս չունեն ծնողները, քանի դեռ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որի անխոչընդոտ մուտքը Եռաբլուր ապահովելու համար իրավապահները քաշքշել էին իրենց ու գրեթե 7 ամիս է՝ նրանցից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:Ավելին22:1514.04.23 -
ՍպորտԱդրբեջանի դրոշը վառեցին և հեռացրին դահլիճից. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԾանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։ Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլեցին նաեւ Թուրքիային։Ավելին22:0714.04.23 -
Փլուզում՝ Քարակերտ գյուղում․ փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներինԱպրիլի 14-ին՝ ժամը 19:29-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին Ապրիլի 14-ին, ժամը 19:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, ներսում կան խոշոր եղջերավոր անասուններ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող անասնագոմի ներսի պատը (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ)։ Պարզվել է, որ փլուզվել է Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող անասնագոմի ներսի պատը (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ)։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին։Ավելին22:0014.04.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում փլուզված 57 հազար շենքերից մոտ 41 հազարի փլատակները մաքրվել են. ՆԳ նախարարԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մանրամասներ է ներկայացրել ավերիչ երկրաշարժից հետո տարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ Սոյլուի՝ առաջիկայում երկրաշարժից տուժած շրջանների, բացառությամբ Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի, փլատակների մաքրման աշխատանքներն կավարտվեն: Թուրք նախարարի խոսքով՝ 57.029 փլուզված շենքերից 40.969-ի փլատակները մաքրվել են: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սոյլուն տեղեկացրել է նաև, որ 431.000 ընտանիքի տեղափոխման ծախսերը հոգալու համար յուրաքանչյուրին վճարվելու է 15.000, իսկ այն ընտանիքներին, որոնց բանակարանները զգալի վնաս են կրել՝ 10.000 լիրա: Անդադառնալով նաև վարձակալության հիմունքներով բնակարան վարձող մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տները երկրաշարժի հետևանքով, ասել է. «Վարձավճարների համար գումարները կտրվեն հաջորդ շաբաթ»: Իսկ աղետի զոհերին վճար հատկացնել չհատկացնելու վերաբերյալ նշել է. «Վճարում սահմանված չէ, դրանք արգելափակված են»: Հիշեցնենք որ, փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում: Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչության տեղեկացմամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50.500-ի:Ավելին21:4514.04.23 -
ԻրավականՊարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՊարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 28-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք գյումրեցիների։Ավելին21:3014.04.23 -
ՀասարակականԲեռնատարն արգելափակվել է թունելում, օգնության են հասել փրկարարներըԱպրիլի 14-ին՝ ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան պուրակից Մյասնիկյան պողոտա տանող թունելում բեռնատարն արգելափակվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Foton» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ռ. Մ․, ծնված 1987 թ․, ԻԻՀ քաղաքացի) թափքը բախվել է թունելի վերին հատվածին և արգելափակվել։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը։Ավելին21:1514.04.23 -
ԱռողջապահականԼյամբլիոզ. աղիքային վարակը փոխանցվում է ջրի և մսամթերքի միջոցովԼյամբլիոզը վարակային հիվանդություն է, որը հարուցվում է լյամբլիա մակաբույծով։ Լյամբլիոզը ջրով տարածվող ամենահաճախ հանդիպող վարակային հիվանդություններից մեկն է։Ավելին21:0014.04.23