Լրահոս
2023-04-15
-
ՍպորտԱդրբեջանցի մարզիկները որոշել են հեռանալ Երևանից. Նիկոլյանն իր քայլն անվանում է «թասիբով հայի արարք»Ադրբեջանցի մարզիկները որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Որոշումը կայացվել է առաջնության բացման արարողությունից հետո, երբ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը բեմում այրել է Ադրբեջանի դրոշը: Դրոշների շքերթի ժամանակ, երբ ներկայացրել են Ադրբեջանի հավաքականին, հանդիսատեսը սկսել է սուլել, ինչից հետո Արամ Նիկոլյանը վերցրել է Ադրբեջանի դրոշն ու վառել: Անվտանգության աշխատակցիները Նիկոլյանին բեմից հեռացրել են, նոր դրոշ բերել։ Ավելի ուշ Նիկոլյանը հանդես է եկել ուղերձով:Ավելին13:0015.04.23 -
ՀասարակականՆոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված դիԱյսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա:Ավելին12:4515.04.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Երևանում Ադրբեջանի դրոշն այրելուց հետո ադրբեջանցիները լքել են ՀայաստանըՀայլուր 12։30 Երևանում Ադրբեջանի դրոշն այրելուց հետո ադրբեջանցիները լքել են ՀայաստանըԱվելին12:3015.04.23 -
ՔաղաքականԵս ներողություն եմ խնդրում միջազգային հանրությունից, ամոթ ինձ. Հովիկ ԱղազարյանԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանակն դրոշն այրելու դեպքին՝ գրելով.Ավելին12:2015.04.23 -
ՀասարակականԱնուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում. նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.Ավելին12:1015.04.23 -
ԱրցախԱրցախից 12 հիվանդ տեղափոխվել է ՀայաստանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Ավելին12:0015.04.23 -
ՀասարակականԿրակել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում. իրավիճակը՝ ՍոթքումՄամուլում շրջանառվող տեղեկությունն առ այն, որ ամբողջ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:Ավելին11:4515.04.23 -
ՀասարակականԲախվել են ավտոմեքենաներ․ տուժածները հոսպիտալացվել ենԱպրիլի 14-ին, ժամը 23:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Երևանի Գեներալ Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։Ավելին11:3015.04.23 -
ԱրցախԱրցախի հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացումԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ` ապրիլի 15-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ` 15-20 մ/վ արագությամբ։Ավելին11:2415.04.23 -
ՀասարակականԳետափ-Մարտունի ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։Ավելին11:1515.04.23 -
ՍպորտԱդրբեջանցի ծանրորդները հեռանում են ԵրևանիցԱդրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնում են, որ իրենց ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու հեռանում են Հայաստանից․Ավելին11:0515.04.23 -
ՔաղաքականԿառավարության կասկածելի նախագիծը. «Ժողովուրդ»ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում և առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։Ավելին10:5015.04.23 -
ՀասարակականՎարչապետի աշխատակազմից Հ1-ին հրահանգել են աշխատանքից ազատել Արամ Նիկոլյանին. Aysor.amAysor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է աշխատանքից ազատել Հանրային հեռուստաըկերության ոճաբանական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանին՝ Ադրբեջանի դրոշը այրելու համար:Ավելին10:4015.04.23 -
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինային 2 մլրդ եվրո օգնություն տրամադրելՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերին, և քննարկել են Կիևին աջակցություն տրամադրելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Gazeta կայքը՝ վկայակոչելով Շմիգալի Twitter-ի գրառումը: «Ֆրանսիան պատրաստ է 2 մլրդ եվրո աջակցել Ուկրաինային երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»,- գրել է նա: Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետը, գումարի մի մասն ուղղվելու է պետության վերականգնմանը: Միևնույն ժամանակ, Շմիգալը չի հստակեցրել, թե ինչ ժամկետում Է Ֆրանսիան պատրաստվում Կիևին համապատասխան ֆինանսական աջակցություն ուղարկել:Ավելին10:3015.04.23 -
ՀասարակականԻմ արարքը բացառապես թասիբով հայի արարք էր․ Արամ ՆիկոլյանԴիզայներ Արամ Նիկոլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ իր կողմից տեղի ունեցած դեպքին՝ նշելո, որ իր արարքը եղել է բացառապես թասիբով հայի արարք։Ավելին10:1915.04.23 -
Տարածաշրջան11 տարի անց Եգիպտոսի ԱԳ նախարարը առաջին պաշտոնական այցն է կատարել ԹուրքիաԵգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ապրիլի 13-ին պաշտոնական այցով մեկնել է Անկարա: 11 տարվա ընթացքում սա Եգիտպոստի ԱԳՆ-ի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շուքրին հանդիպել է իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել: Չավուշօղլուն շնորհակալություն հայտնելով Շուքրիին Թուրքիա կատարած այցի համար ասել է. «Մենք ուրախ ենք, որ մեր նախագահների Դոհայում ունեցած հանդիպումից հետո մեր հարաբերություններn արագ թափ են հավաքում: Մենք ցանկանում ենք Եգիպտոսի բացված նոր էջը լցնել համատեղ ծրագրերով: Պայմանավորվել ենք առաջիկայում հարաբերությունների զարգացման նպատակով հստակ քայլեր ձեռնարկել»: Չավուշօղլուն նաև անդրադարձել է Եգիպտոսում դեսպան նշանակելու թեմային նշելով, որ այդ այդ հարցը ևս եղել է հանդիպման օրակարգում և կողմերը ձեռնակում են հստակ քայլեր, հարաբերությունների մակարդակը ներկայացուցչականից դեսպանի մակարդակի բարձրացնելու համար: «Կահիրեյում արդեն այս հարցում համատեղ գործելու վերաբերյալ որոշում ենք կայացրել: Ապագայում հայտարարություններով ձեզ տեղյակ կպահենք և մինչ այդ օրն էլ կշարունակենք որոշ քայլեր ձեռնարկել»,-ասել է Չավուշօղլուն:Ավելին10:1515.04.23 -
ՔաղաքականԱրցախցին մնացել է միայնակ` իր խնդիրների հետ, ու այս պայմաններում և՜ դիրք է պահում, և՜ ահռելի սահմանագիծ. պատգամավորԱրդեն տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կոնսեսուս կա` դադար վերցնելու և իրենց կենսական շահերն ապահովող այլ տարածաշրջաններով զբաղվելու հարցով, իսկ մենք մնացել ենք մեր գոյաբանական խնդիրներով ու օդում կախված սպառնալիքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:Ավելին10:0015.04.23 -
ՄիջազգայինՊենտագոնի ղեկավարը կայցելի Շվեդիա և ԳերմանիաԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Շվեդիա և Գերմանիա, որտեղ տեղի կունենա Ուկրաինային ռազմական օգնության դոնոր երկրների հերթական հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով՝ Պենտագոնին: «Պաշտպանության նախարար Լլոյդ Ջ. Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Շվեդիա և Գերմանիա, որպեսզի հանդիպի իր գործընկերներին և անցկացնի Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:Ավելին09:4515.04.23