Լրահոս
22:00
14.04.23
290

Փլուզում՝ Քարակերտ գյուղում․ փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Img default alt hy

Ապրիլի 14-ին՝ ժամը 19:29-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին

Ապրիլի 14-ին, ժամը 19:29-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ
Քարակերտ գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, ներսում կան խոշոր եղջերավոր անասուններ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող անասնագոմի ներսի պատը (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Պարզվել է, որ փլուզվել է Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում գտնվող անասնագոմի ներսի պատը (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ)։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին։