Լրահոս
Քաղաքական
23:45
14.04.23
155

Ադրբեջանը պատրաստվում է էսկալացիայի, Հայաստանը անվտանգություն է փնտրում Բրյուսելից՝ Դելի

 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է համարում նոր էսկալացիայի ռիսկերը: Նա Սիվիլնեթի հետ զրույցում 4 անգամ կրկնել է, որ Ադրբեջանը նախապատրաստվում է նոր էսկալացիայի, որի նախաբանը Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտն էր: Անվտանգային նոր համակարգեր է փնտրում Հայաստանը, պնդում է Գրիգորյանը՝ հերքելով քաղաքական վեկտորի փոփոխության մասին գնահատականները: