Լրահոս
Հասարակական
22:15
14.04.23
166

«Նեուժելի մեկ մամա չկա էդ Վլադիմիր Վարդանյանի չափ». զոհվածների ծնողները նոր պայքար են սկսում

Քննչական կոմիտեի մոտ գիշերելուց ու այդպես էլ որևէ պաշտոնյայի հետ չհանդիպելուց հետո 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները որոշել են քաղաքական պայքար սկսել: Արդարադատության հույս չունեն ծնողները, քանի դեռ երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որի անխոչընդոտ մուտքը Եռաբլուր ապահովելու համար իրավապահները քաշքշել էին իրենց ու գրեթե 7 ամիս է՝ նրանցից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: