Լրահոս
2023-04-14
-
ՔաղաքականՈւժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը. Լիլիթ Գալստյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։ Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․ 1. ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարդների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը, սասանում միջազգային իրավունքերին և սկզբունքներին վերջիններիս հայտարարցած կանոնադրական նորմերն ու հանձնառությունները։ 2. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և այսօր շարունակվող ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից։ 3. Ավելի գործուն քայլերի ժամանակն է։ Ադրբեջանը արհամարհում է մի միջազգայի դատարանի որոշումները, մի շարք երկրների դատապարտող արտահայտությունները, ինչը պարտադրում է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։ 4. Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող ցեղասպանական քաղաքականությունը ապացուցում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաբվունքն այլընտրանք չունի։ Ուժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը»։Ավելին20:4514.04.23 -
ՀայաստանԻրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզում (բացի Մարտունի քաղաքից) տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին20:3014.04.23 -
ՀայաստանՀայլուր 20։30 Երկու ադրբեջանցիներին մեղադրանք է առաջադրվե՞լ է, ի՞նչ հոդվածներով. ԱԱԾ-ն լուռ էԱվելին20:3014.04.23 -
ԱշխարհԻսպանացի մարզիկը դուրս է եկել քարանձավից՝ այնտեղ 500 օր միայնակ անցկացնելուց հետոԻսպանացի էքստրեմալ մարզիկ Բեատրիս Ֆլամինին 500 օր քարանձավում անցկացնելուց հետո, ի վերջո, դուրս է եկել այնտեղից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին: Ֆլամինին 48 տարեկանում մտել է Գրենադայի քարանձավներից մեկը և այնտեղից դուրս է եկել 50 տարեկանում: Այս ամենը մաս է կազմել մի փորձի, որը մանրամասնորեն վերահսկվում էր գիտնականների կողմից: unnamed (1)333.jpg (106 KB) «Ես դեռ մնացել եմ 2021 թ.-ի նոյեմբերի 21-ում: Ես ոչինչ չգիտեմ աշխարհի մասին», - ասել է նա քարանձավից դուրս գալուց հետո: Մարզիկն իր ժամանակն անցկացրել է 70 մետր խորությամբ քարանձավում՝ մարզվելով, նկարելով և բրդյա գլխարկներ գործելով: Նա այս ընթացքում կարդացել է 60 գիրք և խմել 1000 լիտր ջուր: Ֆլամինիին հսկում էին մի խումբ հոգեբաններ, հետազոտողներ, քարանձավաբաններ, բայց այս մասնագետներից ոչ մեկը նրա հետ կապ չի հաստատել: Կինն իր փորձառությունը նկարագրել է որպես «գերազանց, անգերազանցելի»: «Ես լռել եմ արդեն մեկուկես տարի, բացի ինքս ինձնից՝ ոչ ոքի հետ չեմ խոսել», - ասել է նա, սակայն լրագրողները փորձում էին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ նրանից: «Ես կորցնում եմ հավասարակշռությունս, դրա համար ինձ բռնել են: Եթե թույլ տաք, որ լոգանք ընդունեմ, ես արդեն մեկուկես տարի է, ինչ ջրի չեմ դիպչել, մի քիչ հետո կտեսնեմ ձեզ», - ասել է նա: Ավելի ուշ Բեատրիս Ֆլամինին լրագրողներին ասել է, որ մոտ երկու ամիս անց կորցրել է ժամանակի հաշվարկը: Նրան թվացել է, թե քարանձավում է անցկացրել մոտ 160-170 օր: Մասնագետներն այս փորձի միջոցով ուսումնասիրում են սոցիալական մեկուսացման և ծայրահեղ ժամանակավոր ապակողմնորոշման ազդեցությունը մարդկանց ժամանակի զգացողության վրա:Ավելին20:1514.04.23 -
ԻրավականՓաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը մեղադրանք է առաջադրվել․ «News.am»NEWS.am-ը գրում է․ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում ապրիլի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջը՝ Նարինե Ասատրյանին, մեղադրանք է ներկայացվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Աբրահամյանը նշեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): Խափանման միջոցը նույնն է՝ բացակայելու արգելքը: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։ Կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որեւէ կարգավիճակ չունի: Նշենք, որ Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչեւ նախորդ տարվա օգոստոսը, երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն այժմ 7 երեխաների եւ ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։Ավելին20:0014.04.23 -
ԻրավականԵրևանում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տվյալները դարձվել են քննության առարկա. ՔԿՎերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։ Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։ Բացի այդ, համացանցում, սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երևում են ինչ-որ երիտասարդի կողմից ենթադրաբար կատուներին խեղդելու միջոցով սպանելու և փողոցում թողնելու հանգամանքներ։ ԶԼՄ առանձին հրապարակումներում տեղեկություններ են առկա նաև մայրաքաղաքի տարբեր փողոցներում որովայնը կտրված, ծակած անկենդան տասնյակ կատուների առկայության մասին։ Հաշվի առնելով, որ քաղաքացիներից, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակման վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդումները պարունակում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ, որոնցով իրականացվում է նախաքննություն։ Քրեական նշված վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, վերջինս Երևանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին: Դեպքերի հանգամանքները լիարժեքորեն պարզելու նպատակով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։ «ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների առերևույթ դեպքերի պարզմանը և հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։ Կատուների նկատմամբ նմանատիպ այլ դրսևորումների մասին տվյալներ ունեցող քաղաքացիներին խնդրում ենք այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և ակտիվորեն համագործակցել՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:4514.04.23 -
ՀասարակականՄանրամասներ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԱպրիլի 14-ին՝ ժամը 16:49-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17։58-ին, մարվել՝ 18։19-ին։Ավելին19:3014.04.23 -
ԱշխարհՕդանավակայանը թռիչքներ չի ընդունում և չի թողարկում. ի՞նչ է կատարվելԿրասնոյարսկի օդանավակայանը վատ եղանակի պատճառով` թռիչքներ չի ընդունում և չի թողարկում։ Արտակարգ ռեժիմը կտևի մոտավորապես մինչև ժամը 21:00-ն (տեղական ժամանակով )։ Այդ ընթացքում ցանցը հրապարակել է մարզում ձյան տեղումների տեսանյութը։ Տեսանյութերը՝ այստեղԱվելին19:1514.04.23 -
ՀասարակականԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքովԵրևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։ Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ին, 16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։ Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։Ավելին19:0014.04.23 -
ԻրավականԵղեգնաձորի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմՄարտի 29-ին Եղեգնաձորի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ Հորբատեղ գյուղի 25-ամյա մի բնակիչ պահում և օգտագործում է թմրանյութ: Եղեգնաձորի Միկոյան փողոցի բակերից մեկում երիտասարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ըստ նրա` զանգվածը կանեփից պատրաստված թմրանյութ է, կանեփի մեկ թուփն էլ անցած տարի աճեցրել էր իրենց բակում` անձնական օգտագործման համար: Նմանատիպ մի տեղեկություն էլ Եղեգնաձորի քրեական հետախույզները ստացել են ապրիլի 5-ին: Գլաձորցի 23-ամյա երկու երիտասարդ, նրանցից մեկի վարած մեքենայով հանդերձ, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է, ու քիչ առաջ էլ դրանից հյուրասիրել է հասակակից ընկերոջը: Երկու դեպքով էլ նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:4514.04.23 -
ԱշխարհԱրգենտինայում դենգե տենդից ռեկորդային մահվան դեպքեր են գրանցվելԱրգենտինայում տարեսկզբից ի վեր 32 մարդ է մահացել դենգե տենդից, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դարձել երկրում հիվանդության բռնկման ողջ ժամանակաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Clarin» պարբերականը։ Ըստ լրատվամիջոցի՝ հիվանդության բռնկումից ամենից շատ տուժել են Սալտա և Տուկուման նահանգները, որտեղ տենդից մահացել է համապատասխանաբար 10 և 8 մարդ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 7-ի դրությամբ դենգեով ախտահարվածների թիվը գերազանցել է 28 հազարը։ Մինչև այս տարի Արգենտինայի պատմության մեջ ամենալուրջը համարվել է 2020 թ.-ի բռնկումը, երբ այս հիվանդությունից մահացավ 26 մարդ, իսկ վարակվածների թիվը կազմում էր գրեթե 60 հազար: Դենգեն վիրուսային ինֆեկցիա է, որը գերակշռում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում: Դրա ախտանշաններն են բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը և մեջքի ցավը։ Տենդի հեմոռագիկ տարբերակն ուղեկցվում է ուժեղ ներքին արյունահոսությամբ, որն առաջանում է արյան անոթների կոլապսից։ Վիրուսը փոխանցում են Aedes aegypti տեսակի մոծակները։Ավելին18:3014.04.23 -
ՀայաստանՀայլուր 18։30 Դիվերսանտների ճակատագիրը. Բաքուն փորձում է վերադարձնել, Երևանը մոլորվել էԱվելին18:3014.04.23 -
ԱշխարհՀնդկաստանում առաջին անգամ կառուցվել է մետրոյի ստորջրյա թունելՀնդկաստանի Կալկաթա քաղաքում կառուցվել է մետրոյի առաջին ստորջրյա թունելը, որի փորձարկումը բարեհաջող է անցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Մետրոյի գնացքը ստորջրյա թունելով անցել է ապրիլի 12-ին: Կալկաթայի մետրոյի նորագույն գիծը, որը նախատեսվում է հանրության առաջ բացել նոյեմբերին, անցնում է քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող Հուգլի գետի տակով: Ստորջրյա թունելի երկարությունը 32 մետր է: «Սա պատմական պահ է: Սա հեղափոխական քայլ է Կալկաթայի և դրա արվարձանների բնակիչներին ժամանակակից տրանսպորտային համակարգով ապահովելու համար», - ասվում է Կալկաթայի մետրոյի համակարգի հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր տնօրեն Կաուսիկ Միտրայի հայտարարության մեջ: Ըստ CNN-ի՝ գիծը կմիացնի մետրոյի՝ նոր կառուցվող Howrah Maidan կայարանը և գետի հակառակ կողմում գտնվող Esplanade կայարանը՝ անցնելով 520 մետր ընդամենը 45 վայրկյանում: Բացվելուց հետո Howrah Maidan-ը կլինի մետրոյի ամենախոր կայարանը Հնդկաստանում: Երբ գնացքը բարեհաջող կերպով անցել է փորձարկումը, նոր թունելն ու գնացքը օրհնելու համար պաշտոնյաները պուջա՝ հինդուական կրոնական ծես են անցկացրել, որը պետք է հաջողություն բերի: Գնացքավարի խցիկում շաղ են տվել վառ նարնջագույն զաֆրանի ծաղիկներ, իսկ աշխատակիցներից մեկը կոկոս է կոտրել: Կալկաթան Հնդկաստանի առաջին քաղաքն է, որտեղ մետրո է կառուցվել:Ավելին18:1514.04.23 -
ՀասարակականԵրասխ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներԱպրիլի 14-ին՝ ժամը 16:49-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և մեկ զոհ։Ավելին18:0014.04.23 -
ԻրավականԶինծառայողը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք. նախաձեռնվել է քրեական վարույթՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:5214.04.23 -
ԻրավականՊարզվել են Արեգա բարձունքի և Շուշի քաղաքի կորստի էական հանգամանքներըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքի, ինչպես նաև՝ Շուշի քաղաքի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացված յուրային ստորաբաժանումների բոլոր գործողությունները, որոնց վերաբերյալ նախաքննությամբ ստացված՝ մանրամասն տվյալները կարևոր նշանակություն ունեն արցախյան 44-օրյա պատերազմի և ունեցած կորուստների հանգամանքների օբյեկտիվ վերհանման համար։ Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ հարցաքննություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, որոնք ընդմիջումներով կատարվել են օրեր շարունակ, առգրավվել և զննության են ենթարկվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր փաստաթղթերը, մարտական գործողությունների վարման քարտեզները, տեսագրությունները, իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ։ Քննությամբ հիմնավորվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի առաջին օրերին՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկաները, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայողի, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ և նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին, զոհեր և վիրավորներ տալու գնով, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը։ Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, բարձրաստիճան սպան «Արեգա» բարձունքի միջնամասում, հանդիպել է հակագրոհի օպերացիան ղեկավարած զորամասի հրամանատարի տեղակալներին, օպերացիայում ներգրավված ստորաբաժանման ղեկավարին և տեղեկացել իրադրության մասին առ այն, որ «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Ապա վերջինս, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և այդ վայրում որևէ մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն կամ հրաման, ինչպես նաև այդպիսիք իրականացնելու լիազորություն, օժտված չլինելով հակագրոհի օպերացիայում ընդգրկված՝ յուրային ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորությամբ, օպերացիան փաստացի ղեկավարող սպային անհիմն հրամայել է ենթակա անձնակազմի հետ միասին թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել։ Վերջինս հրաժարվել է կատարել տրված հրամանը՝ պատճառաբանելով, որ «Արեգա» բարձունքն արդեն իսկ գտնվում է յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, իրենք զբաղեցնում են գերիշխող դիրք։ Բարձրաստիճան սպան կրկին պահանջել է կատարել իր հրամանը, կապ է հաստատել հակագրոհը ձեռնարկած զորամասի հրամանատարի հետ, և, օգտագործելով նախկինում վերջինիս նկատմամբ անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում։ Զորամասի հրամանատարը ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել բարձրաստիճան սպայի հրամանը և նահանջել ազատագրած բարձունքից, որի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։ Հետագայում՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին և 5-ին, յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ: Քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2020թ․ հոկտեմբերի 27-ին, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է տիրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղին, որից հետո բարձրաստիճան սպայի կողմից նույն օրը գրավոր կազմված փաստաթղթում նշվել է, որ հակառակորդի ստորաբաժանումների նպատակը հանդիսանում է Շուշի բնակավայրին տիրելը։ Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել է ամբողջությամբ տիրել Սղնախ բնակավայրին և առաջխաղացումը զարգացնել դեպի Քարին Տակ – Շուշի բնակավայրերի ուղղությամբ, որի մասին տեղեկատվությունը զեկուցվել է բարձրաստիճան սպային։ Հոկտեմբերի 30-ին բարձրաստիճան սպայի կողմից արձակվել է մարտական կարգադրություն, որով յուրային ստորաբաժանումներից մեկին հանձնարարվել է հոկտեմբերի 31-ից Քարին Տակ բնակավայրի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պաշտպանություն ստանձնել Քարին Տակից 4 կիլոմետր հարավ և 2 կիլոմետր հարավ-արևելք բնագծով։ Նույն կարգադրությամբ արձանագրվել է, որ պաշտպանության այդ բնագծի աջակողմյան հատվածում յուրային ստորաբաժանումներ տեղակայված չեն: Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, մինչև պաշտպանական բնագիծ զբաղեցնելը, պարզվել է, որ տվյալ բնագիծն արդեն իսկ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որի մասին զեկուցվել է վերադաս հրամանատար հանդիսացող բարձրաստիճան սպային։ Արդյունքում պաշտպանական բնագծի ճակատը կրկնակի կրճատվել է, զեկուցվել է, որ աջակողմյան հատվածը և իրենցից հետ զորք տեղակայված չէ, որի պայմաններում հակառակորդը հեշտությամբ կարող է այդ հատվածով մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղուն։ Ունենալով նշված բոլոր տեղեկությունները, Մ․Ա․-ն չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել, որի հետևանքով հակառակորդը, օգտագործելով բնագծի չպահվող հատվածի բարենպաստ հանգամանքը, 2020թ․ նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, աջ թևից շրջանցել է յուրային զորքերին և առաջացել Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, ինչի մասին նույնպես զեկուցվել է վերադաս հանդիսացող բարձրաստիճան սպային։ Մայրուղու հատվածում հակառակորդի խմբերին դիմակայելու համար համաչափ պաշտպանության կազմակերպման բացակայության պայմաններում, նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։ Ընդ որում, նախաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 31-ին յուրային ստորաբաժանման կողմից զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպելու համար բարձրաստիճան սպան դեռևս հոկտեմբերի 30-31-ից հնարավորություն է ունեցել կիրառելու ընդհանուր շուրջ 550 զինծառայողներից բաղկացած թվով 4 ստորաբաժանում, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել ինչպես Շուշիի, այնպես էլ որևէ այլ ուղղությամբ մարտական խնդիրների կատարմանը։ Ստեղծված իրադրությունը ճիշտ չգնահատելով՝ բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր և միջոցներ ստանալու ուղղությամբ, Շուշիի պաշտպանողական օպերացիան կազմակերպել է կանոնավոր բանակի ստորաբաժանումների սակավաթիվ ուժերով, իսկ որոշ դեպքերում նաև՝ ստորաբաժանումների ժամանակավրեպ կիրառմամբ, ինչպես նաև աշխարհազորի ուժերով: Մինչդեռ, նույն ժամանակահատվածում համապատասխան քայլեր ձեռնարկելու արդյունքում Շուշիի պաշտպանողական օպերացիայում կարող էին կիրառվել շուրջ 600 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի մարտունակ ստորաբաժանումներ, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսից զորակոչված զինծառայողներից ստեղծված այլ ստորաբաժանումներ։ Բացի այդ, բարձրաստիճան սպան մինչև 2020թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, և դա այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։ Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում բարձրաստիճան սպան չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, խախտել է զորքերի միանձնյա ղեկավարման սկզբունքը, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը, նրա որոշմամբ պաշտպանողական օպերացիայում ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, որպիսի գործողությունների հետևանքով հակառակորդի ստորաբաժանումները, զարգացնելով առաջխաղացումը, նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել են Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ տիրելով Շուշիին և դրա մատույցներին, իսկ յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառվելու հետևանքով կրել են կորուստներ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար բարձրագույն սպայական կազմի՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում կրող սպայի՝ Մ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։ Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4514.04.23 -
Հրդեհ՝ Կապան քաղաքումԱպրիլի 14-ին՝ ժամը 15:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում գտնվող տաղավար-զրուցարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։Ավելին17:3014.04.23 -
ԱշխարհԱվստրալիայի ափերին է հասել 8 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկըԱվստրալիայում վերջին 8 տարվա ընթացքում ամենահզորը դարձած «Իլսա» արևադարձային ցիկլոնը հարվածել է երկրի հյուսիս-արևմտյան ափերին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ABC News պարբերականին: «Իլսա» ցիկլոնի քամու արագությունը հասնում է 289 կմ ժամի: Ավստրալիայի ափերին մոտենալիս ցիկլոնն ունեցել է ուժգնության ամենաբարձր՝ 5-րդ աստիճան, սակայն առաջ շարժվելով՝ դրա ուժգնությունը նվազել է մինչ 2–րդ աստիճան: Առայժմ պարզ չէ, թե ինչ վնաս է հասցրել ցիկլոնը: Իշխանությունները պլանավորում են վերևից գնահատել վնասները, երբ անվտանգ լինի ցիկլոնից տուժած շրջաններում ուղղաթիռներ բարձրացնել: Արևմտյան Ավստրալիա նահանգի իշխանությունները հայտնել են, որ ցիկլոնը, բարեբախտաբար, չի հարվածել խոշոր բնակավայրերին:Ավելին17:1514.04.23 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն Հայաստանին է մեղադրում Տեղում էսկալացիայի համարԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայկական կողմին է մեղադրել Տեղ գյուղում էսկալացիայի համար: Նա «Habertürk» ալիքի հետ զրույցում պնդել է, թե իբր հայկական կողմը փորձել է զենք ուղարկել Արցախ, այդ պատճառով է լարվածություն առաջացել: Չավուշօղլուն կրկին իրենց թեզն է կրկնել, որ իրավիճակի լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է ու ճանապարհների կառուցումը: «Դա նաև Հայաստանի շահերից է բխում»,- ասել է Թուրքիայի գլխավոր դիվանագետը:Ավելին17:0014.04.23 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանն ու Լավրովը զրույց են ունեցելԱպրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի զրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածություններին համապատասխան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական գծով հետագա շփումների մասին։Ավելին16:4514.04.23