Լրահոս
Սպորտ
22:07
14.04.23
4 151

Ադրբեջանի դրոշը վառեցին և հեռացրին դահլիճից. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։

Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլեցին նաեւ Թուրքիային։