Լրահոս
Իրավական
21:30
14.04.23
269

Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Img default alt hy

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 28-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք գյումրեցիների։

Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են մարիխուանայի զանգվածով փաթեթ, նույն զանգվածով ապակյա սրվակներ ու կանեփի սերմեր։

Ապօրինի թմրաշրջանառության հաջորդ դեպքը Շիրակի պարեկները բացահայտել են ապրիլի 11-ին։ Նրանք Նավոյան փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու։ Մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող զանգված կար։

Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։