Լրահոս
Քաղաքական
22:52
14.04.23
129

«Ծանրագույն իրավիճակում խնդիր է լուծել» և պաշտոնից ազատվել. նոր «մեղավորի» նշանակումը

Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքների պատասխանատուներ է փնտրում Հայաստանի իշխանությունը՝ ընդդիմադիրների կարծիքով: Առանց ծառայողական քննության ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը դրա ապացույցն է համարում խորհրդարանական ընդդիմությունը: Հասկանալի չէ, թե ում նախաձեռնությամբ է պաշտոնից ազատվել Արման Մարալչյանը, որին ՔՊ-ականները համարում են պրոֆեսիոնալ ու բարոյական սպա, որը Անդրանիկ Քոչարյանի բառերով՝ ծանրագույն իրավիճակում խնդիր է լուծել: