Լրահոս
Սպորտ
00:00
15.04.23
191

Նոյերը սկսել է գնդակով մարզումները

Img default alt hy

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սկսել է մարզվել գնդակով, հայտնում է Bild-ը։

Հրատարակության համաձայն՝ գերմանացի դարպասապահը տպավորիչ տեմպերով է առաջադիմում և աստիճանաբար վերականգնվում է։ Նա պատրաստ կլինի նոր մրցաշրջանին։

36-ամյա գերմանացի դարպասապահը դեկտեմբերի 10-ին լեռնադահուկային հանգստավայրում  կոտրել է ոտքը և շարքից դուրս է մնացել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

«Բավարիան» 27 տուրից 58 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: