Լրահոս
Հասարակական
23:15
14.04.23
174

Հուսեինի ու Ագշինի հարազատները նեղսրտած չեն. Ադրբեջանը փորձում է վերադարձնել դիվերսանտներին

Հայաստանում առաջին ադրբեջանցու բռնվելուց 4 օր, երկրորդի վնասազերծումից 1 օր անց՝ ԱԱԾ-ն դեռ չի հայտնել, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է գոնե սահմանախախտման փաստով: Պարզ չէ նաև, թե արդյո՞ք նրանց արդեն մեղադրանք է առաջադրվել:

Հայտնի է, որ երկրորդ ադրբեջանցուն սյունեցիները կասկածում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության մեջ: Այս վարկածը պաշտոնական հաստատում դեռ չունի, սակայն այսօր սյունեցի, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ վստահեցրել է, որ սպանությունը ադրբեջանցի զինծառայողի ձեռքի գործն է: Այս ֆոնին՝ Ադրբեջանը միջազգային կառույցների դռներն է թակում՝ պնդելով, թե գերի են իրենց զինվորները, ու նրանց տանջում են Հայաստանում: