Լրահոս
Քաղաքական
23:00
14.04.23
138

Խեղճուկրակ ադրբեջանցիներ և հայեր, որ խիզախ երևակայություն ունեն

Երկրորդ ադրբեջանցու ձերբակալության նախորդ օրը Հայաստանի վարչապետը խորհրդարանում պնդում էր, թե նա սահմանը խախտելուց անմիջապես հետո փոշմանել ու հետ է գնացել: Իսկ սահմանը որոշել էր խախտել համածառայակիցների ճնշումների պատճառով: Ադրբեջանցու անմեղության կանխավարկածը կրծքով պաշտպանող Փաշինյանը, ըստ խորհրդարանական ընդդիմադիրների, իր վրա է վերցրել նախաքննության, հետախուզության գործը և ստեղծել ադրբեջանցիներին վերադարձնելու հիմքեր: