Լրահոս
2023-04-22
-
ՄիջազգայինՈւկրաինան հրթիռակոծել է ռուսական Կուրսկի շրջանի Ռիլսկ քաղաքըՈւկրաինական զորքերը հրթիռակոծել են Ռուսաստանի Կուրսկի շրջանի Ռիլսկ քաղաքը: Հայտնել է շրջանի ղեկավարը: Առանց էլեկտրականության են մնացել մի շարք գյուղեր: Ավելի քան 20 հրթիռ է ընկել քաղաքի վրա: Զոհեր, վիրավորներ չկան: Ռիլսկը սահմանակից է Ուկրաինայի Սումիի շրջանին և բազմիցս գնդակոծվել է։Ավելին15:3022.04.23 -
ԱրցախԱյս ամսվա աշխատավարձս փոխանցում եմ կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին․ Արցախի նախագահԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ միանում է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի նախաձեռնությանը և այս ամսվա աշխատավարձը փոխանցում կառավարության արտաբյուջեի հաշվեհամարին։Ավելին15:1522.04.23 -
Հասարակական«Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, շտապ կապվեք սպասարկող բանկի հետ». Վարդան Արամյանը զգուշացնում էՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը զգուշացնում է՝ չափից ավելի տարածված են կիբերհանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի միջոցով:Ավելին15:0022.04.23 -
ՀասարակականԱդրբեջանցիները կրակադաշտի են վերածել Շիկահողի անտառըՇիկահողի անտառն ադրբեջանցիները վերածել են կրակադաշտի: «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը նկատել է, որ արգելոցի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում ծառերը հատվել են, ինչն անզեն աչքով տեսանելի է Սյունիքի տարբեր հատվածներից։ Ըստ Կիրակոսյանի՝ ադրբեջանցիներերը ոչնչացրել են թանկարժեք կաղնիները, որոնք 100-ից 200 տարեկան էին:Ավելին14:4822.04.23 -
ԻրավականՈղբերգական ելքով ավտովթար՝ Երևան-Սևան ավտոմայրուղում. քրեական վարույթ է նախաձեռնվել2023թ. ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ավտոմայրուղում, «Չայնի» ոլորաններ կոչվող հատվածում, մեքենա է գլորվել ձորը, կան տուժածներ:Ավելին14:4522.04.23 -
ՄիջազգայինՈւկրաինացիներին կսովորեցնեն տանկեր կառավարել, բայց ՆԱՏՕ դեռ չեն ընդունիԱմերիկացի հրահանգիչները 250 ուկրաինացի զինվորականի կսովորոցնեն կառավարել «Աբրամս» տանկերը: Դասընթացները կսկսվեն մայիսին Գերմանիայի կրակադաշտում: Այս պայմանավորվածությունը ձեռք են բերել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները դաշինքի՝ Ռամշտայնի ավիաբազայում: «Աբրամաս» տանկերը դաշինքն առայժմ չի ուղարկի Ուկրաինա:Ավելին14:3522.04.23 -
ՀասարակականՎահրամ Ավագ քահանա Մելիքյանը Փաշինյանին հիշեցնում է Պողոս առաքյալի մեկ այլ խոսքԵրեկ խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Պետրոս առաքյալին․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»:Ավելին14:3022.04.23 -
ՀասարակականԳինեգործ Վասակի բիզնեսն ու սիրտը, որ լեռներում էԲերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վասակ Միրզախանյանն ունի գինու իր փոքրիկ մառանը։ Դեռ չի արտահանում արտադրանքը։ Ասում է՝ գինեգործությամբ է զբաղվում ոչ թե շահույթի, այլ հաճույքի համար։ Մոտ ապագայում կունենա նաև իր գործարանը, որի արտադրանքը կարտահանի։ Բրենդի անունն արդեն որոշել է՝ «Արտամիր», որդու՝ Արտակի և ազգանվան՝ Միրզախանյանի առաջին վանկերի միացումից. «Հիմնականում, պատրաստում եմ կարմրահյութ սորտերից, շատ մուգ գինի է ստացվում։ Այս գինու և խաղողի պահանջարկը շատ մեծ է, նույնիսկ՝ թանկ։ Եթե մնացած խաղողները վաճառում են, օրինակ, 140-150 դրամով, սա 200 դրամ է լինում։ Սպիտակ ու վարդագույն գինիներ էլ եմ ունենում՝ խաղողի տարբեր սորտերից, իհարկե։ Սպիտակ գինին «Բանանց» սորտից եմ սարքում, վարդագույնը՝ «Մոլդովական» (մեր շրջանում այդ սորտն այսպես ենք անվանում, բայց, իրականում, ուրիշ անուն ունի), մուգ կարմիրը՝ «Կարմրահյութ»»,- պատմում է Վասակը: Բերդ համայնքի տնտեսության մեջ գերակշռողը բազմաճյուղ գյուղատնտեսությունն է, որի մեջ առանձնանում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունն ու դաշտավարությունը։ Քանի դեռ գինին շատ չի վաճառում, 3 հա խաղողի այգու բերքը բավականացնում է արտադրանքի համար։ Անցյալ տարի 1500 լ գինի է ստացել. «Հաստատ մեր շրջանում գինեգործությունը շահութաբեր չի կարող լինել։ Տարածքը կտրված է, տուրիստներ շատ քիչ են լինում ու հատուկենտ մարդիկ, որ գինի չեն ունենում։ Մինչև Շամշադինում չզարգանա տուրիզմը, մենք հաջողության չենք հասնի»,- ասում է Վասակ Միրզախանյանը։  Մասնագիտությամբ հողաշինարար, գործունեությամբ գինեգործ Վասակ Միրզախանյանն իսկական «գյուղի մարդ» է, ինչպես ասում են, ծառ է տնկել, տուն կառուցել ու որդի ունեցել։ Մշակում է, երևի թե, ամեն ինչ՝ կարտոֆիլ, ցորեն, եգիպտացորեն, լոբի, բանջարեղեն։ Գյուղում, ասում է, իր չափ բանջարեղեն մշակող չկա։ Նաև խնձորի այգի ունի։ «Խաղողի այգի մշակելը հեշտ գործ չի. պիտի ամեն օր մեջը լինես։ Մեզ մոտ այգու աշխատանքներն սկսում են մարտից՝ էտում ենք, կապում, բուժում, ջրում»,- պատմում է արդեն փորձառու գինեգործը։ Ասում է՝ հնարավորություն շատ է ունեցել արտերկիր մեկնելու, բայց նախընտրել է գյուղում մնալ, որովհետև «իր սիրտը լեռներում է»։ Աննա ԽաչատրյանԱվելին14:2222.04.23 -
ՄիջազգայինՎրացական օդանավ է խոցվել ՍուդանումՍուդանում ենթադրաբար խոցվել է վրացական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը, որը կանգնած է եղել մայրաքաղաք Խարթումի օդակայանում: Թվիթերում հայտնվել են այրվող օդանավի կադրերը: Վրացական ավիաընկերության տնօրենը ասել է, որ սպասում են տեղացի գործընկերների հաստատմանը՝ արդյո՞ք այրված օդանավը հենց իրենց ընկերության երկու օդանավերից մեկն է: Մայրաքաղաք Խարթումի օդակայանը Սուդանի քաղաքացիական պատերազմի գլխավոր թիրախներից մեկն է։Ավելին14:1522.04.23 -
ՀասարակականԱպրիլի 23-ին կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներումՀայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։Ավելին14:0022.04.23 -
ՀասարակականՎրաստանի հայ համայնքի նախագահի գլխին են հարվածել՝ Ցեղասպանության 108-րդ տարելիցից առաջԹբիլիսիում հարձակվել են «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Նա տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, պատմել, որ երեք հոգի դիմակավորված հարձակվել են իր վրա, երբ գրասենյակից տուն գնալիս է եղել։ Հարվածել են մարմնի տարբեր հատվածներին՝ այդ թվում գլխին և փախուստի դիմել։ Նա համոզված է, որ հարձակման պատճառը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցության ապրիլի 23-ի և 24-ին կազմակերպվող միջոցառումներն են։Ավելին13:4822.04.23 -
Հասարակական«Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…». Տեր Զարեհ Աշուրյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աղմկոտ հայտարարությանըՏեր Զարեհ Աշուրյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Փաշինյանը, հիշեցնենք, երեկ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:Ավելին13:4522.04.23 -
ՀասարակականԵրևանում խոշոր վթարից տուժած ավտոբուսի վարորդին տեղափոխել են հիվանդանոցԵրևանում 67 համար երթուղային ավտոբուսի վարորդին տեղափոխել են հիվանդանոց խոշոր վթարի պատճառով: Գիշերը Շիրազ և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երթուղային ավտոբուսն ու «Volkswagen» մակնիշի մեքենան։ Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» հիվանդանոց:Ավելին13:3622.04.23 -
ԻրավականՄեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 2 վիրավորԱպրիլի 21-ին, ժամը 10.50-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 124-րդ կմ-ին «Պորշ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: 40-ամյա վարորդը և 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ երկու ուղևորուհիները՝ 60-ամյա Դուխիկ Գասպարյանը և 37-ամյա Գայանե Թամրազյանը, տեղում մահացել են:Ավելին13:3022.04.23 -
ՔաղաքականՊողոս առաքյալն ուրիշ բան էլ է ասել. եկեղեցին հորդորում է վարչապետին «զգույշ լինել»Հոգևորական դասը Հայաստանի վարչապետին հորդորում է Պողոս առաքյալի խոսքը վկայակոչելիս զգույշ լինել, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»: Նիկոլ Փաշինյանը ուրբաթ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր՝ եթե եկեղեցին իշխանության հետ խնդիր ունի, ապա խնդիր ունի Աստծու հետ, քանի որ, ըստ Պողոս առաքյալի, չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում: Փաշինյանին Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը հիշեցրել է Պողոս առաքյալի մեկ այլ խոսք. «Ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»։Ավելին13:1822.04.23 -
Հասարակական«Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը«Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը:Ավելին13:1522.04.23 -
ՍպորտՀայաստանի ծանրակշիռ հաղթանակներըԾանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նորից դարձել է չեմպիոն: 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք: Դավիթը իր հաղթանակը նվիրել է զինվորներին: «Թող միշտ ամուր լինեն»,- հաղթանակից հետո լրագրողներին ասել է ծանրորդը: 96-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նույնպես մեր մարզիկն է նվաճել: Այսօր նույնպես մեդալի ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից: Մրցման հարթակին այսօր կտեսնենք նաև ծանրամարտի մեր կանանց հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանին:Ավելին13:0622.04.23 -
ԻրավականԶինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու գործընթացն ապօրինի կազմակերպելու համար հանձնաժողովի անդամը պահանջել և ստացել է 4500 դոլարՔ.Տ.-ն, 2022 թվականին լինելով նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների բժշկական զննում իրականացնող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի 4 տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ Տարածքային ստորաբաժանում) անդամ, Ռ.Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար, ստացել է խոշոր չափի կաշառք, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին13:0022.04.23 -
Հասարակական«Ցավալի իրավիճակ է, շատ-շատ ցավալի. վե՛րջ տվեք այս համատարած վատությանը». Ասողիկ աբեղա Կարապետյանի արձագանքը՝ Նիկոլ ՓաշինյանինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Փաշինյանը, հիշեցնենք, երեկ ասել էր. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:Ավելին12:4522.04.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Զգո՛ւյշ եղիր. Հայ եկեղեցու հորդորը՝ ՓաշինյանինՀայլուր 12։30 Զգո՛ւյշ եղիր. Հայ եկեղեցու հորդորը՝ ՓաշինյանինԱվելին12:3022.04.23