Լրահոս
Միջազգային
14:15
22.04.23
122

Վրացական օդանավ է խոցվել Սուդանում

Սուդանում ենթադրաբար խոցվել է վրացական ավիաընկերություններից մեկին պատկանող օդանավը, որը կանգնած է եղել մայրաքաղաք Խարթումի օդակայանում: Թվիթերում հայտնվել են այրվող օդանավի կադրերը: Վրացական ավիաընկերության տնօրենը ասել է, որ սպասում են տեղացի գործընկերների հաստատմանը՝ արդյո՞ք այրված օդանավը հենց իրենց ընկերության երկու օդանավերից մեկն է: Մայրաքաղաք Խարթումի օդակայանը Սուդանի քաղաքացիական պատերազմի գլխավոր թիրախներից մեկն է։