Լրահոս

2023-04-22
  • Img default alt hy
    Ժամանց
    Tesla-ի ավտոպիլոտի գինը կնվազի
    Tesla-ի ավտոպիլոտը կդառնա ավելի էժան, այդպիսով արտադրողը լրացուցիչ ուշադրություն կգրավի իր մեքենաների վրա: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Barron’s թերթը։
    22:45
    22.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Խփում էին գլխիս». Ցեղասպանության 108-րդ տարելիցից առաջ ծեծել են «Վրաստանի հայ համայնքի» նախագահին
    Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Նա տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, պատմել, որ երեք հոգի դիմակավորված հարձակվել են իր վրա, երբ գրասենյակից տուն գնալիս է եղել։ Հարվածել են մարմնի տարբեր հատվածներին՝ այդ թվում գլխին, և փախուստի դիմել։ Նա համոզված է, որ հարձակման պատճառը Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցության ապրիլի 23-ի և 24-ին կազմակերպվող միջոցառումներն են։
    22:35
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համաքաղաքացու ոսկյա զարդերը գողացել և գրավադրել էր բանկում
    Ապրիլի 21-ին, ժամը 21.46-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել էր, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
    22:30
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը:
    22:23
    22.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Աստծո կամքն ու վարչապետի ցանկությունը տարբեր բաներ են. օդում պտտվող թեման
    «Իրեն Աստծո մարդ էր համարում նաև Հիտլերը»,- Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են հոգևորականները և հորդորում՝ Պողոս առաքյալի խոսքը վկայակոչելիս զգույշ լինել, քանի որ այն բումերանգի էֆեկտ ունի: Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից ուրբաթ երեկոյան հայտարարել էր՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, քանի որ, ըստ Պողոս առաքյալի, իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում:
    22:18
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանն օգտագործում է ցանկացած իրավիճակ՝ Հայաստանին «ագրեսոր» որակելու և Արցախի դեմ գործողությունները կոշտացնելու համար․ Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի հետ շփման գծի ադրբեջանական հատվածում՝ ականի վրա թշնամու զինվորական մեքենայի պայթելու հանգամանքին՝ ընդգծելով՝ Ադրբեջանն այս միջադեպը կարող է որպես հերթական սադրանքի առիթ օգտագործել։
    22:15
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են մի շարք խնդիրներ․ ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ:
    22:10
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սառը ճաշ ուտող ու թաքուն սիրող Վարուժանը. Տավուշի տղան
    Տղե՛րք, պատերազմ է, պատրա՞ստ եք զենք վերցնել ու մեկնել առաջնագիծ։ -Ճի՛շտ այդպես, պարոն հրամանատար: Ու առաջինը շարքից դուրս է գալիս հաղթանդամ ու ազնվական դիմագծերով տասնութամյա մի տղա։ Տավուշ գյուղ գնացող գլխավոր մայրուղու ձախակողմյան բարձունքի վրա է Սաղումյանների տունը, որտեղ Վարուժան պապը, Արմանը, Անահիտը, Հայկն ու կրտսեր Վարուժանը վերջին անգամ ամբողջ ընտանիքով հավաքվել էին ամիսներ առաջ։ Նախ Հայկը զորակոչվեց բանակ, ապա հուլիսին՝ նաև Վարուժանը։ Բնավորությամբ աշխույժ Վարուժանը ծնողներին օգնում էր բոլոր գործերում։ Մայրը պատմում է, որ շատ էր սիրում ակնոց դնել ու միշտ ժպտում էր։ Չնայած, որ ընդունվել էր համալսարան՝ անվճար, որոշեց նախ բանակ գնալ։ «Գալիս էր տան մոտ հասնում, զանգում ու ասում՝ «Մայր, երեք հատ կոֆե»։ Ինձ միշտ այդպես էր դիմում։ Եփածս ճաշերից սիրում էր շատ բորշչ, փիփերթով, ոսպով ճաշ, ու սառն էր ուտում՝ առանց տաքացնելու։ Սառը-սառը լցնում էր ու ուտում՝ ամեն ինչ խորը թասիկի մեջ։ Մի անգամ էլ մոռացել էի իր ճաշը խորը ամանի մեջ լցնել, նեղացել էր ինձանից։ Վերջին խոսքն իրենը պիտի լիներ, շատ վճռական էր տղես»,- պատմում է Անահիտն ու թերթում Վարուժանի նկարները. լուսանկարում սևաչ տղա է, ժպտուն աչքերով, լայն ծիծաղով: Բանակ ճանապարհելու օրը զինկոմիսարիատի դիմաց մի աղջիկ գրկել էր Վարուժանին։ Բարեկամները միայն այդ օրն էին իմացել՝ ընկերուհին է։ «Ես գիտեի, որ ընկերուհի ունի, բայց տեսած չկայի այդ աղջկան, դեմքով չէի ճանաչում, նույնիսկ անունը չգիտեի։ Եթե Վարուժը դեռ հարկ չէր համարել ինձ պատմել աղջկա մասին, ես էլ չհարցրի։ Մի օր էլ բանակից նկարներ էր ուղարկել։ Ասեց՝ Կիմային էլ կուղարկես։ Այդպես ծանոթացա Վարուժիս սիրած աղջկա հետ»,- պատմում է Անահիտը։ Տղան նաև կատուներ էր սիրում։ Մինչև բանակ գնալը մի օր զանգել ու մորը հարցրել էր՝ «Տանը կաթ կա՞»։ Դրական պատասխան ստանալուց հետո ձագը գրկին եկել էր։ Հիմա էլ կա կատուն՝ թախտին քնում, արթնանում է, եկող-գնացողին էլ հայացքով ճանապարհում։ Բոլորը գիտեն՝ Վարուժի կատուն է. «Հոկտեմբերի 7-ի երոկոյան ժամը իննին զանգեց, ասեց՝ «Մա՛մ, մի լացի, հպարտացի տղայովդ, գիտե՞ս՝ ինչե՜ր ենք անում էստեղ։ Գամ, ամեն ինչ կպատմեմ անպայման»։ Ձայնն էլ ահավոր կտրված էր, բայց անընդհատ կրկնում էր՝ հաղթելու ենք»,- պատմում է մայրը։ Գազօջախին շարունակում է եռալ ճաշը, որին ոչ ոք այդպես էլ ուշադրություն չի դարձնում։ Կատվի աչքերը փակ են, ականջները՝ սրած։ Երևի գիտի՝ ումից ենք խոսում։ Պատմություններ են պատմվում, որոնք բոլորը Վարուժանի մասին են։ Կողքի սենյակը, որտեղ պապ ու թոռ միասին էին քնում, այժմ փոքր թանգարանի է վերածվել. եռագույնի վրա հերոսի իրերն են՝ մեծ նկարը, որտեղից տղան է ժպտում, տետրերը՝ մաքուր-մաքուր գրած, կապավորի հուշատետրը, զինվորի աղոթագիրքը, խաչը, պատվոգրերը ու ծաղկամանի մեջ՝ մի թարմ ծաղկեփունջ։ Զրույցի ընթացքում սենյակ է մտնում Վարուժան պապը՝ թոռան մասին հազար անգամ լսածները նորից լսելու, ու դուրս գալիս կրկին՝ ձեռքերը կորացած մեջքին դրած։ Պապը մեկ գալիս, մեզ է լսում, մեկ՝ գնում-կանգնում փոքրիկ թանգարանի դիմաց։ Մեկ էլ քիչ անց դողացող ձեռքերով մի թուղթ է բերում. թոռան մասին բանաստեղծություն է գրել: «Ընկար, սիրելի՛ս, թշնամուց խոցված, Ճակատդ փառքի շողերով օծված, Ապրեցիր, ավաղ, սոսկ տասնութ գարուն, Քեզ նվիրելով լավին ու բարուն, Խոհերդ՝ ազնիվ, քայլերդ՝ շիտակ, Առյուծի սիրտ էր զարկում կրծքիդ տակ։ Ռազմիկ էիր դու խիզախ և տոկուն, Վհատությունը խորթ էր քո հոգուն։ Գնացիր՝ թուրքից վրեժդ առած, Գոհության շուքն էր շուրթերիդ սառած։ Դու հերոս էիր քո մորից ծնվել, Հայրենի հողի սուրբ սիրով սնվել, Հանուն հայրենյաց դարձել մահապարտ, Եվ շուն թուրքի դեմ մարտնչել հպարտ։ Օրհնվի, տղես, քո սուրբ անունը, Ուղեկից դառնա թող քեզ անհունը։ Նահատակվել ես, բայց չես մահացել, Հաղթել ես մահին և անմահացել։ Տիրոջից շնորհ դու չէիր խնդրել. Իմացյալ մահը ինքդ ես ընտրել, Զինվորագրվել Վարդանանց ուխտին, Արժանացել սուրբ զոհյալի բախտին։ Ննջում ես հիմա մայր հողի ծոցում, Մենք մոխրանում ենք կարոտիդ բոցում»։  Աննա Խաչատրյան
    22:05
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում
    Ապրիլի 22-ին՝ ժամը 15։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի տանիքում։
    22:00
    22.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Իշխանազավթը նաև հողատու է». ո՞վ և ե՞րբ «համը հանեց»
    Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անվտանգային սպառնալիքների վերաբերյալ մի շարք աղմկոտ, հակասական հայտարարություններ արեց: Նախ ասաց, որ 2018-ից իշխանափոխությունից հետո նախկիններից ոչ ոք իրեն չի ասել, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ բանակցություններում հայանպաստ լուծումներ գտնել Արցախի հարցով: Հետո երբ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացահայտեց, որ ինքն անձամբ պարբերաբար փորձել է հանդիպել Փաշինյանի հետ ու առաջարկել լուծում՝ առանց պատերազմի, Փաշինյանը Օսկանյանի խոսքերը մեկնաբանեց այնպես, թե իրեն նախկինները առաջարկում էին հողերը հանձնել:
    21:53
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
    Ըմբիշ Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին 4 միավոր վաստակեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշի հետ պայքարում և հաղթելով 6։4 հաշվով՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
    21:48
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եկեղեցու դեմ ապստամբողն ապստամբում է Աստծո դեմ. Շարմազանով
    Խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Պողոս առաքյալին․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»:
    21:45
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի 1-ից արգելոց-թանգարանների և արգելոցների մուտքի տոմսի արժեքը կփոփոխվի
    ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11․04․2023թ․ թիվ 492-Ա/2 հրամանի համաձայն, Մայիսի 1-ից, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տոմսային արգելոցների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագինը կփոփոխվի: Այս մասին հայտարարություն է տարածել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
    21:30
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն ինչ արել ենք՝ Տեղ համայնքի Թուրուսիխութ բարձունքը պահենք, չի ստացվել, հասկանո՞ւմ եք. ՊՆ նախարարի խորհրդականը՝ բարձունքը թշնամուն տալու ու նահանջելու մասին․ Aravot.am
    Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հաստատում է՝ Տեղ համայնքում թշնամու հետ վերջին միջադեպի ժամանակ, երբ ունեցանք մարդկային կորուստներ, բանակցող հայերը զինված չեն եղել:
    21:23
    22.04.23
    Ավելին
  • Արցախ
    Շուշիի մոտ ադրբեջանական ռազմական մեքենա է պայթել
    Շուշիի մոտ «ականի վրա պայթել է ադրբեջանական ռազմական բեռնատար», թշնամու բանակի երեք զինծառայող վիրավորվել է: Տելեգրամ տարածվող այս տեսանյութում ադրբեջանական շտապօգնության մեքենաները իբր տարհանում են վիրավորներին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հայկական կողմն է տեղադրել ականը:
    21:18
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջահերով երթ կանցկացվի նաև Կապանում, Հրազդանում, Վեդիում, Գյումրիում, Իջևանում
    Ջահերով երթն այս տարի կկայանա ապրիլի 23-ին՝ 19։15-ին Հանրապետության հրապարակից։
    21:15
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Խոշոր հրդեհ գործարանում․ ծուխը պատել է ողջ քաղաքը (տեսանյութ)
    Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի Լյուբերցի մարզում։ Հրդեհվել է պլաստմասսա և կաուչուկի վերամշակման գործարան։ Mediahub-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի լրատվականները։
    21:00
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԵԱ-ի 6-րդ չեմպիոնության համար
    Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:
    20:55
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անահիտ Ավանեսյանը ՔՊ-ականների հետ քննարկել է Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները
    Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդրի գործընկերների հետ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
    20:45
    22.04.23
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 20։30 Ադրբեջանական ռազմական բեռնատար է պայթել Շուշիի մոտ. Բաքուն մեղադրում է հայկական կողմին
    Հայլուր 20։30 Ադրբեջանական ռազմական բեռնատար է պայթել Շուշիի մոտ. Բաքուն մեղադրում է հայկական կողմին
    20:30
    22.04.23
    Ավելին