Լրահոս

2023-04-21
  • Քաղաքական
    Ամերիկայից ավտո բերելը անհնար կարող է դառնալ. հակառուսական պատժամիջոցները չշրջանցելու զգուշացում
    Հայաստանի որոշ ընկերություններ, ինչպես Վահան Քերոբյանն է ասել, ձեռքի մատների վրա հաշված, հայտնվել են արևմտյան սանկցիաների տակ: Ըստ Միացյալ Նահանգների ֆինանսների դեպարտամենտի՝ Հայաստանը մեկն է այն 4 երկրներից, որոնց միջոցով ԱՄՆ-ից ու Եվրոպայից, սանկցիաները շրջանցելով` ապրանքներ են մտնում Ռուսաստան: Տնտեսագետները կարծում են, որ Արևմուտքը կարող է լուրջ սանկցիաների տակ գցել նաև Հայաստանը՝ հատկապես, որ ընդամենը 10 օր առաջ Վաշինգտոն այցելած Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին նորից հորդորել են չշրջանցել սանկցիաները:
    23:30
    21.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Եթե էրդողանը պարտվի, Ադրբեջանը ռազմական օգնություն չի ստանա. Բաքուն անհանգստացել է
    Թուրքիայի նախագահը իր նախընտրական քարոզարշավի թեմա է դարձրել հայ-ադրբեջանական հակամարտությունը: Քաղաքացիներին ուզում է համոզել, որ իր չընտրվելու դեպքում կթուլանա Անկարա-Բաքու կապը, Ադրբեջանը մենակ կմնա Հայաստանի դեմ: Թեև որոշ սոցիոլոգիական հարցումներով՝ նրա մրցակից Քըլըչդարօղլուն 10 տոկոսով ավելի շատ ձայն է ստանում, բազմաթիվ փորձագետներ վստահ են, որ մայիսի 14-ին Թուրքիայում իշխանափոխություն չի լինի:
    23:15
    21.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Ժոստկի պայմանների» գեղեցկությունը. կանայք պատրաստ են ծառայել, բայց ոչ այս իշխանության օրոք
    «Պատմության նոր էջ են բացել», իրենց համոզմամբ, կառավարության անդամները կանանց՝ կամավոր զինծառայության ուղարկելու իրենց որոշմամբ: Փաշինյանը վստահեցրել է, որ իգական սեռի այն ներկայացուցիչները, որ կցանկանան ծառայել 6 ամիս, նորմալ ծառայության են անցնելու, ոչ թե զբոսնելու են զորամասում: «Հայլուր»-ի հարցախույզը ցույց է տվել, որ մարդիկ հիմնականում դեմ են կանանց ծառայությանը՝ պնդելով, որ բանակային դժվարությունները իգական սեռի համար չեն:
    23:00
    21.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Թագուհի Թովմասյանի դեմ գործընթաց է սկսվել.ընդդիմադիր պատգամավորը դիմել է իրավապահ բոլոր կառույցներին
    Ազգային ժողովի կին պատգամավորին մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներով Ազգային ժողովի ամբիոնից հեռացնելու օպերացիայից հետո խորհրդարանում կրքերը չեն հանդարտվում: ՔՊ-ական պատգամավորները անվստահության գործընթաց են սկսել Թագուհի Թովմասյանի դեմ, Թովմասյանը որոշել է բռնի ուժ կիրառածներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել իրավապահներին: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները այսօր հրավիրած հրատապ ասուլիսում վստահեցրել են, որ թույլ չեն տալու, ֆիզիկական ուժ գործադրելով, ստիպել իրենց գլուխը կախ լսել իշխանականների ստերը:
    22:45
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան
    Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»: Գրել է Արարատ քահանա Պողոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Եկեղեցի-պետություն հարաբերություններին մեջբերում էր արել Պողոս առաքյալից․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»։ Արարատ քահանա Պողոսյանը գրում է․ «Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։ Բացարձակ իշխանությունը բացատրվում է ընդհանուր շահի նկատմամբ մտահոգությամբ։ Այս խնամատարությունը Աստծուց վստահված է առաջնորդին, որը կարող է դրսևորվել օտար զավթիչների նկատմամբ ուժի կիրառման տեսքով՝ հասարակությանը պաշտպանելու համար։ Օգոստինոս Երանելին վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը (Հռոմ․ ԺԳ 1-4), մեկնաբանում է որպես կառավարիչների՝ իրենց տարածքում ընդհանուր բարօրության պաշտպանության համար հակառակորդների նկատմամբ ուժ գործադրելու թույլտվություն (բարոյապես արդարացված): Իսկ Թովմա Աքվինացին կարծում է, որ եթե որևէ կառավարիչ սեփական կառավարման տարածքում խախտում է Աստծու պատգամներն ու Եկեղեցու պատվիրանները, ապա նման կառավարիչների դեմ կարող է լինել ժողովրդական դիմադրություն, որին դեմ չէ Եկեղեցին, քանի որ այդ պայքարն ընկալվում է ոչ թե իշխանության էության դեմ, այլ տրված իշխանության օգտագործման ձևի և գործադրման դեմ։ Ուստի այդ տողերը վկայակոչելիս (հատկապես որևէ իշխանության ներկայացուցչի կողմից) պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ» և կարող է ուղղվել հենց այդ խոսքերը վկայակոչողի դեմ։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտավորությունն է։ Սակայն սուրբգրային տեքստերի մեկնաբանությունը վերապահված է բացառապես մասնագիտական շրջանակներին։ Քանզի այդ շրջանակներից դուրս արված աստվածաշնչյան մեկնաբանությունները հղի են նոր աղանդավորական շարժումներ սկզբնավորելու վտանգով։ Ուստի Սուրբ Գրքի տողերի մեկնաբանությունը վերապահված է մեկնողական և հայրաբանական գրականությանը քաջածանոթ մասնագետներին, այլապես յուրաքանչյուր հայերեն խոսել իմացող կարող է իրեն զգալ որպես Հայոց լեզվի ուսուցիչ։ Եկեղեցին, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր պատմության ողջ ընթացքում երբևէ չի շեղվել կամ հեռացել աստվածաշավիղ իր առաքելությունից թե՛ հոգեփրկչական և թե՛ ազգապահպան։ Ուստի յուրաքանչյուրը թող իր գործունեությունը լավագույնս իրականացնի իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում։ Եվ քանի որ վերջին օրերում «մոդայիկ» է դարձել Աստվածաշնչից մեջբերումներ կատարել, ուստի փարատելու համար այլոց այլևայլ մտահոգություններն ու վախերը, խոսքս կավարտեմ իշխանության վերաբերյալ սուրբգրային երկու մեջբերմամբ, հտևությունները թողնելով Պողոս Առաքյալից իշխանության մասին վկայակոչումներ անողներին․ «Իմ թագաւորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լինէր, իմ հետևորդները կմարտնչէին արդեն» (Հովհ․ 18։36)։ «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն։ Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր» (Մատթ․ 26։52-53)»։
    22:43
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ 67 համարի ավտոբուսի վթարից
    Տեղեկացրել էինք, որ 67 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Շիրազի փողոցում Սերվիսի խաչմերուկ կոչվող հատվածում վթարի է ենթարկվել: Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։ Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։ Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a7826a0b16561e9dd6c6a6cf1fa1d83a?fbclid=IwAR15Xx4m6nvEbu0fB5uGc1RQ9GCvz5Fn-qJpMtW_6fhBFH4tupgzz8wI-_M&mibextid=l066kq © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    22:40
    21.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Չարի դեմ պայքար է սկսվում՝ խաղաղության «թուրմով» կամ Փաշինյանը հեռացնում է Փաշինյանին
    Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը նույն սխալը երկրորդ անգամ չկրկնելու համար: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորը հորդորել է Հայաստանի վարչապետին բացահայտել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներն ու Ադրբեջանի պահանջները, որպեսզի հետո Փաշինյանը չհայտարարի, թե պետք է ավելի պարզ խոսեր հայ ժողովրդի հետ: Այդպիսի հայտարարություն էր արել նա այս շաբաթ՝ պնդելով, թե իր միակ մեղքն այն է, որ ժողովրդին չի ասել՝ սա ավարտված խաղ է: Չարի դեմ պայքարելու, բարին սփռելու քարոզը տեղ հասցնելու համար ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը դիմել է ֆրանսիացի փիլիսոփա Ալբեր Քամյուի օգնությանը՝ օգտագործելով նրա, իր բառերով, «Չարակամության ինստիտուցիա» ձևակերպումը, որի դեմ պայքարելու առաքելություն է ստանձնել Բադալյանը:
    22:30
    21.04.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զենք, փող ու ՆԱՏՕ-ի դուռը բացելու խոստում. Ուկրաինայի հարցը քննարկում են Գերմանիայում
    Ռուս-ուկրաինական պատերազմի մասին Պենտագոնից տեղեկությունների արտահոսքից հետո Արմուտքի պաշտոնյաները հավաքվել են Մյունխենում՝ հասկանալու, թե ինչքան զենք է պետք Ուկրաինային՝ Ռուսաստանին հաղթելու համար: Պենտագոնի թղթերի գաղտնազերծումից հետո Կիևը որոշել էր Միացյալ Նահանգներին այլևս տեղեկություններ չտալ ռազմական գործողությունների ընթացքի մասին, ինչից հետո գաղտնի, չհայտարարված այցով Ուկրաինա մեկնած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Դաշինքի դռները բաց են Ուկրաինայի առաջ:
    22:15
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թբիլիսիում ապրիլքսանչորսյան միջոցառումների պատճառով հարձակվել են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցչի վրա
    Թբիլիսիում ապրիլքսանչորսյան միջոցառումների պատճառով հարձակվել են Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։ Հանցագործները հարձակվել, գետին են տապալել Վրաստանում տարբեր խաղաղ, մշակութային միջոցառումների կազմակերպիչ Միրզոյանին, կոտրել վերջինիս հեռախոսը։ Yerkir.am-ի հետ զրույցում Միրզոյանը նշեց, որ այս հարձակումը կապում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։
    22:12
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    67 համարի ավտոբուսը բախվել է Volkswagen Touareg-ին, կան տուժածներ
    Ապրիլի 21-ին, ժամը 20։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ․ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Վ․ Ի․, ծնված 1950 թ․) և «Volkswagen Touareg» մակնիշի ավտեմեքենան (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1976 թ․)։ Փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենան և ավտոբուսը և փակել վերջինիս գազի բալոնի փականը։ Ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
    22:07
    21.04.23
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը ջրի երես է հանել ԱՄՆ ատոմային սուզանավը՝ Հորմուզում. Վաշինգտոնը պնդում է՝ Թեհրանը ստում է
    Եղե՞լ է, թե՞ չի եղել ամերիկյան սուզանավ իրանական ջրերում: Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իրենց սուզանավերը ոչ միայն բացահայտել են ամերիկյան սուզանավը, այլև ստիպել են նրան ջրի երես դուրս գալ ու փոխել ուղղությունը: Վաշինգտոնը կտրականապես հերքում է Թեհրանին՝ պնդելով, թե իրանական ջրերի մոտ ամերիկյան սուզանավեր չկան:
    22:00
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ
    Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
    21:45
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն է, Արա Աղանյանը՝ արծաթե մեդալակիր
    Ծանրամարտի ԵԱ 96 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց։ Դավիթ Հովհաննիսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։
    21:41
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց
    96 կգ քաշային կարգում ծանրամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Նա ճանաչվեց պոկում վարրժության հաղթող։ Նույն քաշային կարգում հանդես եկող մեր մյուս մարզիկը՝ Արա Աղանյանը փոքր բրոնզե մեդալի արժանացավ։
    21:30
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել ​ է տղամարդու դի
    Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    21:22
    21.04.23
    Ավելին
  • Արցախ
    Պետք է սատար կանգնենք դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին. Արցախի պետնախարար
    Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել կոչով, որում ասված է․ «Արցախի Հանրապետության չորսամսյա շրջափակումը առաջացրել է բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքներ. մարդկանց սոցիալական նվազագույն կարիքներն ապահովվում են մեծ դժվարությամբ՝ հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, իսկ հազարավոր անձինք զրկվել են իրենց եկամտից: Թեև Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները շրջափակման մեջ են հավասարապես, այդուհանդերձ, սոցիալական կարգավիճակով ու շրջափակման հետևանքների հաղթահարման հնարավորությունների առումով կան էական տարբերություններ: Կառավարությունը աջակցության մի շարք ծրագրերով որոշակիորեն մեղմել է գործազրկության հարուցած սոցիալական լարվածությունը, սակայն խնդիրը մնում է սուր թե՛ եկամտի աղբյուր կորցրած, և թե՛ խոցելի խմբերի պատկանող այլ անձանց համար, որոնցից կուզեի հատկանշել, օրինակ, տեղահանված մեր հայրենակիցներին: Սոցիալական արդարության և հավասարության ապահովումը պետության հիմնական գործառույթներից է, սակայն կարծում եմ, որ հատկապես նման ծանր իրավիճակներում կարևոր է նաև քաղաքացիների կողմից լրացուցիչ աջակցությունը պետությանը: Բնականաբար, պետական բյուջեով նախատեսված են ու գործում են սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, սակայն կարիքը շատ ավելի մեծ է, քան հնարավորությունները: Բացի դրանից, կարևոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում ցուցաբերել հանրային պատասխանատվություն ու համերաշխություն և ապահովել փոխօգնության ավելի բարձր միջավայր: Այս իրավիճակում ամենաընդունելի մոտեցումը մեր հնարավորությունների մեկտեղումն ու միմյանց ապավեն լինելն է, որի ուղղությամբ առաջին քայլը պետք է կատարենք մենք՝ պետական կառավարման համակարգում աշխատողներս (իհարկե, առաջնահերթորեն պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք), քանի որ մեր եկամտի չափը շրջափակման պայմաններում պահպանվել է: Հետևաբար, պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող մեր հայրենակիցներին խնդրում, հորդորում, կոչ եմ անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել ԱՀ կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ մեր կարևոր քայլը կատարելու համար: Ես առաջինն եմ ստանձնում այդ պատասխանատվությունը և աշխատավարձիս 50 տոկոսը ուղղում եմ այդ նպատակին: Հասկանում եմ, որ իմ այս հայտարարությանն ի արձագանք արդարացիորեն կարող են հնչել կոռուպցիայի, հափշտակությունների, պետական միջոցների փոշիացման և հափշտակված հանրային միջոցները պետական բյուջե վերադարձնելու մասին հայտարարություններ, սակայն դրանք միացյալ ու երկարատև ջանքեր պահանջող աշխատանքներ են, որոնք ընթացքում են, իսկ դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասեցնել տալու իրավունք չունենք: Հավաքագրված գումարը կիրառվելու է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից՝ նյութական աջակցության տրամադրման ձևավորված մեխանիզմներով՝ դիմող ընտանիքի կամ անձի կարիքների գնահատման հիման վրա: Փոխանցումները պետք է կատարել կառավարության հետևյալ հաշվեհամարին՝ 22300612211100՝ նպատակի դաշտում նշելով «աջակցություն կարիքավոր ընտանիքներին»: Եթե ուզում ենք միասնական ու համախմբված լինել, եկեք կատարենք մեր քայլը, եկեք ինքներս մեզ, Արցախից դուրս բնակվող մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ապացուցենք, որ Արցախը մեր մեծ ընտանիքն է, որում լքված կամ միայնակ ընտանիքի անդամ չկա և չի կարող լինել»:
    21:15
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել. Դավիթ Բաբայան
    Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է՝ Արցախը փրկելու հնարավորություն ունենք, և այդ ճանապարհին ոչ թե թշնամուց է պետք վախենալ, այլ հայրենասիրության ինքնասպանությունից, հատկապես՝ գիտակցված։ «Ժողովրդի համար ամենասարսափելի փորձություններից մեկը պատմական հայրենիքի կորուստն է։ Սա աղետ է, որից ամեն մի ժողովուրդ չի կարող գոյատևել։ Բայց պատերազմում պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, իսկ սեփական հայրենիքից կամավոր ու գիտակցված հրաժարվելը, հայրենիքի կամավոր հանձնումը բոլորովին այլ է։ Հրեաները պայքարից հետո կորցրեցին իրենց հայրենիքը, բայց երբեք չհրաժարվեցին նրանից, երբեք գործարքի չգնացին իրենց խղճի հետ՝ անգամ աշխարհով մեկ սփռված լինելով և այն վերադարձնելու իրական հնարավորություն չունենալով։ Եվ նրանք ստացան այդ հնարավորությունը։ Մենք էլ ենք բազմիցս կորցրել մեր հայրենիքը, նրա տարբեր մասերը, բայց մեկ անգամ չէ, որ վերադարձանք ու ազատագրեցինք այն։ Բայց այն ժողովուրդը, որը գիտակցաբար և կամովին հրաժարվում է իր հայրենիքից, երբեք այն հետ չի ստանա, երբեք։ Մենք ունենք Արցախը փրկելու հնարավորություն, և պետք չէ վախենալ թշնամու ուժից, նրա նյութական ու քանակական հզորությունից։ Ոչ թե սա չէ ամենավտանգավորը, այլ՝ հայրենասիրության ինքնասպանությունը, հատկապես՝ գիտակցվածը»,- գրել է Դավիթ Բաբայանը։
    21:00
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել
    2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստանից թեթև մեքենաների վերաարտահանումը ռեկորդային մակարդակի է հասել, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Ըստ տվյալների՝ 3 ամսում Վրաստանից վերավաճառվել է 411,7 մլն դոլարի 22 հազար 391 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 10 հազար 973 միավոր` 94,8 մլն դոլար արժողությամբ։ Ընդհանուր ցուցանիշի հետ մեկտեղ, 112 տոկոսով բարձրացել է նաև վերաարտահանվող ավտոմեքենայի գինը։ Մասնավորապես, եթե 2022 թվականի 3 ամսում վերաարտահանված ավտոմեքենայի միավորի գինը միջին հաշվով կազմել է 8 650 դոլար, ապա այս տարի դրա գինը բարձրացել է մինչև 18 հազար 400 դոլար։ Հետևաբար, պարզվում է, որ ներկրող երկրներում հիմնական պահանջարկը թանկարժեք մեքենաներն են։ Վրաստանն ամենաշատ ավտոմեքենա է վաճառել հետևյալ երկրներին. Ադրբեջան՝ 7 348 միավոր՝ 99,6 մլն դոլար արժողությամբ, Հայաստան՝ 4 845 միավոր՝ 87,2 մլն դոլար արժողությամբ, Ղազախստան՝ 4 757 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ, Ղրղզստան՝ 2 398 միավոր՝ 87,1 մլն դոլար արժողությամբ, Ռուսաստան՝ 1 544 միավոր՝ 21,6 մլն դոլար արժողությամբ, Տաջիկստան՝ 815 միավոր՝ 8,1 մլն դոլար արժողությամբ, Բելգիա՝ 119 միավոր՝ 5,7 մլն դոլար արժողությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 61 միավոր՝ 5,1 մլն դոլար արժողությամբ, Ուկրաինա՝ 189 միավոր՝ 3,3 մլն դոլար արժողությամբ, Չինաստան՝ 33 միավոր՝ 1,4 մլն դոլար արժողությամբ: Ի դեպ, արտաքին առևտրի պորտալում տվյալները հասանելի են 2014 թվականից։ Թեթև մեքենաների 2023 թվականի 3 ամիսների վերաարտահանման տվյալները 9 տարվա համեմատ ռեկորդային են և՛ քանակական, և՛ դրամական առումով։
    20:45
    21.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
    Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել. «Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեր հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։ Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։ Եվ սա այն դեպքում, երբ 1915թ․ սպանվածներին ատելությամբ հիշատակող շրջանակները, զանգվածաբար սպանված հայերի և ասորիների թոռներին թիրախավորողները, ցեղասպանությունը ժխտողները, փոքրամասնություն դարձած ժողովուրդներին ատելության խոսքով թշնամացնողներն իրենց ձեռքերը թափ տալով շրջում են, կամ էլ ռասիստական հավաքներ և ցույցեր անցկացնում։ 1915-ին առերեսվելը պատրադիր քայլ է, որը պիտի արվի այսօր ժողովրդավարության, հավասարության ու եղբայրաբար միասին կյանքն առողջ հիմքերի վրա կառուցելու համար։ Առանց առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր այդ որոշումից»։ Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու։
    20:30
    21.04.23
    Ավելին