Լրահոս
Հասարակական
13:48
22.04.23
137

Վրաստանի հայ համայնքի նախագահի գլխին են հարվածել՝ Ցեղասպանության 108-րդ տարելիցից առաջ

Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Նա տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, պատմել, որ երեք հոգի դիմակավորված հարձակվել են իր վրա, երբ գրասենյակից տուն գնալիս է եղել։ Հարվածել են մարմնի տարբեր հատվածներին՝ այդ թվում գլխին և փախուստի դիմել։

Նա համոզված է, որ հարձակման պատճառը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցության ապրիլի 23-ի և 24-ին կազմակերպվող միջոցառումներն են։