Լրահոս
Հասարակական
14:30
22.04.23
280

Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը Փաշինյանին հիշեցնում է Պողոս առաքյալի մեկ այլ խոսք

Img default alt hy

Երեկ խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Պետրոս առաքյալին․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»:

Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը այս առնչությամբ տեղին է համարում հիշել նաև Պողոս առաքյալի խոսքերը. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10։12)։

«Զգույշ եղեք, իմ բարեկամներ, գայթակղության չտրվեք, քանզի ամեն փորձություն չէ, որ Աստծուց է» (հմմտ. Հակ. 1։13)։