Լրահոս
Սպորտ
13:06
22.04.23
134

Հայաստանի ծանրակշիռ հաղթանակները

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նորից դարձել է չեմպիոն: 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը նվաճել է ոսկե մեդալ՝ երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք: Դավիթը իր հաղթանակը նվիրել է զինվորներին: «Թող միշտ ամուր լինեն»,- հաղթանակից հետո լրագրողներին ասել է ծանրորդը:

96-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նույնպես մեր մարզիկն է նվաճել: Այսօր նույնպես մեդալի ակնկալիքներ ունենք մեր մարզիկներից:

Մրցման հարթակին այսօր կտեսնենք նաև ծանրամարտի մեր կանանց հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանին: