Լրահոս

2023-04-22
  • Տարածաշրջան
    Էրդողանը մեռելներին «ոտքի կհանի», ողջերի մեջ առաջատարը Քըլըչդարօղլուն է. թուրքերին վախեցնում են
    Ընդդիմության՝ իշխանության գալու դեպքում երկիրը կհայտնվի պատերազմի մեջ, այսպես էրդողանականները վախեցնում են Թուրքիայի քաղաքացիներին: Սրան ի պատասխան Էրդողանի ընդդիմախոսները մեծ աղմուկ են բարձրացրել ընտրողների վերջնական ցուցակները հրապարակելուց հետո: Մեռած հոգիներ կան ընտրական ցուցակներում, պնդում են նրանք: Թուրքիայի իշխանությունը երկրաշարժից զոհված ավելի քան 50 հազար մարդու անուն թողել է ցուցակներում՝ Էրդողանի օգտին ձայներ կեղծելու համար:
    20:19
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օտարերկրյա քաղաքացիները կտարհանվեն Սուդանից
    Սուդանից օդային ճանապարհով կտարհանվեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի դիվանագետներն ու քաղաքացիները, մարտերն այնտեղ շարունակվում են, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել
    20:15
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ ՍամվելԳասպարյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
    20:03
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մանիպուլյացիաները հասան Ավետարան. Ստեփան Դանիելյան
    Նախ պարզաբանենք, որ Նոր Կտակարանը նրանով են տարբերվում Ղուրանից, որ այն Աստծո խոսքը չէ։ Իսլամում համարվում է, որ Ղուրանն Ալլահն է տվել Մուհամմադին, ով ընդամենն այն փոխանցել է մարդկանց։
    20:00
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մադրիդում ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 10-ը
    Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ռեստորանում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ մահացել է, ևս 10-ը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
    19:45
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամուսինը՝ առաջնագծում, կինը՝ թիկունքում. ուժեղ միասին
    18 տարեկանում Բերդից հարևան Տավուշ հարս եկած Աննան այսօր արդեն բազմազավակ մայր է։ Հինգ աղջիկներից ամենափոքրը՝ Մոնիկան, ծնվեց այն ժամանակ, երբ հայրը սահմանի ամենաթեժ կետերից մեկում էր։ Տաթևը, Լուսինեն, Լիլիան ու Լիանան շարված են կողք կողքի։ Հասակների մեջ տարբերություն գրեթե չկա. կողքի աչքով եթե նայես, կթվա՝ քառյակ են, ավելի ճիշտ հնգյակ՝ Աննան էլ իրենց հետ. տարիների հոգսն ու կենցաղային դժվարությունները կոփել են նրան։ Աղջիկներից ոչ մեկի անունն ինքը չի ընտրել. «Ինձ համար էական չի՝ ինչ կլինի երեխայի անունը։ Կարևորը լավը ու մեծին լսող լինեն։ Իմ չորս մեծ աղջիկներից ոչ մեկն ինձ պատասխան տված չկա։ Ինձ հետ հավասար անում են ամեն ինչ՝ տունը հավաքել, ճաշ եփել։ Ու սա իմ մեծագույն հաղթանակն է»,- ասում է Աննան։ Երկու տասնյակից ավելի է, ինչ ամուսինը պայմանագրային զինծառայող է։ Երբեք չեն մտածել սահմանից հեռանալու մասին։ Ասում են՝ այստեղ՝ սահմանին, ավելի հանգիստ են իրենց զգում, քան կիլոմետրեր հեռու։ Այս տան միակ երազանքը խաղաղությունն է. «Սահմանի ցանկացած կետում լարվածության դեպքում աչք չեն կպցնում, սահմանի հարավը, հյուսիսը, հյուսիս-արևմուտքը ո՞րն է, բոլորն էլ մերն է, բոլորում էլ մեր զինվոր տղերքն են, եղբայրները։ Բայց միշտ էլ խաղաղ ենք զգում մեզ, որովհետև մեր կյանքը վստահելի ու ապահով ձեռքերում է, իմ ամուսնու ու հինգ աղջիկներիս հոր ձեռքերում»,- ասում է Աննան։ Տունը հենց սահմանին է։ Չեն վախենում, բայց, ամեն դեպքում, զգոն են։ Երեխաներով լի այս տանը դպրոցական ամեն նոր տարվան ընդառաջ ոչինչ չեն կարողանում գնել՝ ո՛չ տետրեր, ո՛չ հագուստ, ո՛չ գրենական պիտույքներ։ Գումար չկա։ Մեծ ընտանիքը մի աշխատավարձի ու նպաստի հույսին է, որը մեկ ամիս էլ չի բավականացնում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Աղջիկները գիտակցում են՝ եթե վատ սովորեն, ոչնչի չեն հասնի։ Տոհմը, ամեն դեպքում, շարունակող է պետք։ Երբ խոսք գնաց այս մասին, Աննան հաստատ ասաց՝ տղայի անունն ինքն է որոշելու։ Աղջիկներն էլ կողքից դժգոհում են. «Մեզ ախպեր ա պետք»։ Ծուռումուռ ու քարքարոտ փողոցի ծայրամասում այս խաղաղ ընտանիքն է բնակվում, որտեղ դժվարին օրերը միասին են հաղթահարում և որտեղ Մոնիկան քնում է այն օրօրոցում, որում քնել են բոլոր չորս քույրերը։ Աննա Խաչատրյան
    19:40
    22.04.23
    Ավելին
  • Արցախ
    «Նատուռալնի ապրելու համար» 132 օր շրջափակված Արցախում հողը պարապ չեն թողնում. գազ չկա, բայց հույս կա
    «132 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախը սոցիալական նոր ծրագիր է մշակելու «սուր խոցելի խմբերի անձանց համար»,- սա Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքերն են: Նա այսօր Ստեփանակերտում հանդիպել է խորհրդարանական մեծամասնության՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ և հայտարարել՝ կառավարության մի շարք ծրագրերով մեղմվում է սոցիալական լարվածությունը:
    19:35
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում ստեղծված իրավիճակը Գուրգեն Ներսիսյանը քննարկել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամների հետ
    Այսօր՝ ապրիլի 21-ին, Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:
    19:30
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը շատ կարևոր է․ Իշխան Սաղաթելյան
    ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Քերոբյանը անդրադարձել է ընդդիմության մարզային այցերին․
    19:24
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ԵԱ. Պոկում վարժությունից հետո Սամվել Գասպարյանն առաջատար է
    Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ Սամվել Գասպարյանն ու 20-ամյա Պետրոս Պետրոսյանը: Այս մասին գրում է armsport.am-ը:
    19:18
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
    Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
    19:15
    22.04.23
    Ավելին
  • Քաղաքական
    Թշնամին ոչնչացրել է Սյունիքի թոքերը. Շիկահողին ադրբեջանական կրակ է թափվում
    Շիկահողի անտառը ադրբեջանցիները վերածել են կրակադաշտի: «Էկո Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը «Հայլուրին» պատմել է, թե արգելոցի՝ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածում ծառերը հատվել են, ինչն անզեն աչքով տեսանելի է Սյունիքի տարբեր հատվածներից։ Ըստ Կիրակոսյանի՝ ադրբեջանցիներերը ոչնչացրել են թանկարժեք կաղնիները, որոնք 100-200 տարեկան էին:
    19:08
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիլիպինները և Չինաստանը պարտավորվել են աշխատել տարաձայնությունների լուծման ուղղությամբ
    Ֆիլիպինները և Չինաստանը պարտավորվել են միասին աշխատել՝ լուծելու իրենց ծովային տարաձայնությունները Հարավչինական ծովում, որտեղ երկուսն ունեն մրցակցային հավակնություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
    19:00
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով․ ժամանակացույց
    Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
    18:45
    22.04.23
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18։30 Հիտլերը, Փաշինյանը և Աստված. վարչապետը կրկին սադրում է հոգևորականներին
    Հայլուր 18։30 Հիտլերը, Փաշինյանը և Աստված. վարչապետը կրկին սադրում է հոգևորականներին
    18:30
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինքը պատահականություն է հայ ժողովրդի պատմության մեջ, էն, որ ասում են՝ դուրսպրծուկ, ինքը դուրսպրծուկի դասական օրինակ է․ Միքայել Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
    Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությանը, որ եկեղեցու ու իշխանությունների միջև տարաձայնություն կա, հիշեց Պողոս առաքյալին․ «Անընդհատ փորձ են անում ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, խնդիրներ կան այդ հարաբերություններում։ Տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու՝ եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Դա՝ համաձայն քրիստոնական տեսության»,- ասաց Փաշինյանը։
    18:15
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանում պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր
    Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, եղևնիների հարևանությամբ՝ մարտական նռնակ կա, որի կողքին էլ առկա են արնանման հետքեր, հայտնում է shamshyan.com-ը:
    18:08
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքը. գրասենյակը դատական հայց կներկայացնի
    Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության։
    18:05
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    8-ամյա տղայի են վրաերթի ենթարկել․ երեխան հիվանդանոցում է
    Ապրիլի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Գայ բնակավայրում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
    18:00
    22.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդը Գարիկ Կարապետյանը Եվրոպայի ոսկե մեդալը համարում է ամբողջ հայ ազգի նվաճումը
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվիրում է ամբողջ հայ ազգին:
    17:57
    22.04.23
    Ավելին