Լրահոս
Քաղաքական
13:18
22.04.23
181

Պողոս առաքյալն ուրիշ բան էլ է ասել. եկեղեցին հորդորում է վարչապետին «զգույշ լինել»

Հոգևորական դասը Հայաստանի վարչապետին հորդորում է Պողոս առաքյալի խոսքը վկայակոչելիս զգույշ լինել, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»: Նիկոլ Փաշինյանը ուրբաթ խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր՝ եթե եկեղեցին իշխանության հետ խնդիր ունի, ապա խնդիր ունի Աստծու հետ, քանի որ, ըստ Պողոս առաքյալի, չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար ով հակառակվում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում:

Փաշինյանին Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը հիշեցրել է Պողոս առաքյալի մեկ այլ խոսք. «Ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի»։