Լրահոս
2023-04-22
-
ՏարածաշրջանԻրանական նոր ԱԹՍ-ները մի քանի գործողություն կարող են անելԻրանի ռազմաբազան հարստացել է ևս 200 հեռահար ռազմավարական անօդաչու թռչող սարքով: Դրանք, ըստ իրանական աղբյուրների, մի քանի գործողություն են կարողանում անել՝ հետախուզել, հսկել օդը, թիրախային հարվածներ հասցնել: Կարողանում են երկար տարածություն անցնել ու երկար մնալ օդում։ Անօդաչու թռչող սարքերը նախագծվել և արտադրվել են հենց Իրանում:Ավելին12:1522.04.23 -
ՀասարակականՍովի, մանկության և 85 տարեկանում ապագայի երազանքների մասին. Հրանտ Գյուրջինյան1935 թ. Տավուշ գյուղում Գուրգեն Գյուրջինյանի ընտանիքում ծնվեց Հրանտը։ Սրտում փայփայելով բժիշկ դառնալու երազանքը՝ փոքրիկը չէր էլ պատկերացնում, որ բարձունքների է հասնելու բոլորովին այլ ոլորտում։ Ընտանիքի հայրը՝ Գուրգեն Գյուրջինյանը, հյուսն էր։ Բանակում ստացած հիվանդությունը զորացրվելուց 1.5 տարի հետո մահվան պատճառ դարձավ։ Փոքրիկ Հրանտն ու քույրը մնացին մոր խնամքի ներքո։ Դպրոցն ու զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Հրանտը վերադարձավ և, սովորելուն զուգահեռ, սկսեց աշխատել. «Ես պետք է երեկոյան սովորեի, որովհետև աշխատում ու պահում էի մորս ու քրոջս։ Գնացի, որ գործերս հանձնեմ բժշկական ինստիտուտ, ասացին՝ երեկոյան բաժին չկա։ Ստիպված գնացի պոլիտեխնիկ՝ հաստատ որոշած՝ ցուցակում որ մասնագիտությունն առաջինը լինի, դա էլ նշելու եմ»,- պատմում է Հրանտ Գյուջինյանը։ Այդ տարիներին գյուղից քաղաք գնացող ավտոբուս չկար։ Հրանտը մի կերպ հասավ Երևան, որտեղ անգամ գիշերելու տեղ չուներ։ Քնեց դրսում՝ սառն ու չոր «մահճակալին»՝ Ղուկասյանի այգու նստարաններից մեկի վրա ու առավոտյան գնաց քննություն հանձնելու։ Առաջին առարկան ֆիզիկան էր. «Երբ գնացի, դրսում հավաքված երևանցիներ կային։ Հեգնանքով հարցրին՝ «ինչո՞ւ ես եկել, սա քո տեղը չէ, գնա գյուղինստիտուտում սովորիր»։ Ինձ մոտ արդեն վախ կար, որ, իրոք, չեմ կարողանա ընդունվել։ 4 ստացած դուրս եկա։ Այդ նույն տղաները դրսում ինձ էին սպասում։ Երբ հայտնեցի ստացածս միավորը, ասացին՝ «էս գեղցին, ուրեմն ծանոթ ուներ այնտեղ»»,- դառը ժպիտով հիշում է Հրանտ Գյուրջինյանը։ Ուսման տարիներին աշխատում էր երկու տեղ, որ կարողանա պահել ընտանիքը։ Ամուսնանալուց հետո երեք տեղ սկսեց աշխատել. «Ուսանող էի։ Լիդային հանդիպեցի «Կարմիր բլուր»-ում։ Ես զբոսնում էի, ինքն էլ պրակտիկայի էր։ Ծանոթացանք, սկսեցինք հանդիպել։ Մի օր ասացի ուզո՞ւմ ես ամուսնանանք, ասաց՝ հա։ Ամուսնացանք»,- կարճ է կապում պատմությունն ու աչքի պոչով նայում կնոջը։ 82-ամյա Լիդա տատը առաջինը սիրահարվելու «մեղքն» անմիջապես «բարդում է» ամուսնու վրա։ Լիդա տատը գիտի՝ Հրանտի առաջին սերը չի եղել, բայց նախկին սերերի մասին նախընտրում է լռել. «Իմ դասարանից մի աղջիկ կար՝ Ներքին Կարմիրաղբյուրից։ Մենք սիրում էինք իրար, ու դրա մասին գիտեին բոլորը։ Հանդիպում էինք։ Մինչև զորացրվելս ամուսնացավ։ Երբ ընկերներիցս մեկը նրան հարցրել էր, թե ինչու չսպասեց իմ վերադարձին, պատասխանել էր՝ «Մի անգամ ինձ ասա՞ց՝ ես քեզ սիրում եմ»։ Ախր աղջիկներն ականջով են սիրում, չէ՞։ Ես էլ ամաչում էի նրան ասել, որ սիրում եմ։ Մտածում էի՝ դե գիտի էլի, էլ ի՞նչ ասեմ»,- պատմում է Հրանտ պապը ու ավելացնում՝ այս պատմությունն իրեն փոխել է. Հիմա հաստատ գիտի՝ զգացմունքների մասին լռել չի կարելի՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց: Շինարարական տեխնիկումի փոխտնօրեն, շինարարական ֆակուլտետի դեկան, «Շինարարություն և լեռնային գործ» ամբիոնի վարիչ: Այս բոլոր պաշտոնները Հրանտ Գյուրջինյանը ձեռք է բերել ծայրաստիճան պարտաճանաչության և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ։ Չնայած այս նվաճումներին՝ նա կյանքի ամենամեծ հաջողությունը համարում է ընտանիքը, իսկ անհաջողությունը՝ մանկությունը։ Թեպետ շատ դժվարությունների միջով է անցել, բայց պատահել են նաև զվարճալի դեպքեր, որոնք ամփոփված են նրա «Զվարճախոսություններ և թախծաժպիտ հուշեր» գրքում. «Սովի տարիներ էին։ Հորեղբորս տղա Ղազարը ծանր հիվանդ էր։ Տանն ուտելու բան չկար։ Ես ու հորեղբորս մյուս տղա Վազգենը փայտ բերելու համար գնացինք անտառ, իսկ հորեղբորս մյուս տղա Հրայրն ու հորաքրոջս տղա Սայադը՝ գետի այն կողմ։ Ես ու Վազգենը շուտ վերադարձանք։ Վազգենն սկսեց լացել՝ սոված ե՜մ։ Ես էլ գիտեի, որ հիվանդի համար սնդուկում պահած մի փոքր հաց կա։ Խղճացի էրէխուն, հանեցի հացը, մի քիչ նրան տվի, մի քիչ ես կերա ու պահեցի։ Մի փոքր անց նորից սկսեց լացել։ Նորից հանեցի հացը։ Այդպես ամբողջը կերանք։ Գիտեի, որ տնեցիք, եթե իմանային, որ հիվանդի հացը կերել ենք, ծեծելու են։ Ես ու Վազգենը հետ գնացինք անտառ։ Մայրս ու հորեղբորս կինը, երեկոյան հիվանդի հացը չգտնելով, որոշեցին, որ ես ամենախելոքն եմ, չէի անի, Վազգենը փոքրն էր, նա էլ չէր անի, ուրեմն հիվանդի հացը կերել են Հրայրն ու Սայադը։ Այդ օրը նրանք իմ ու Վազգենի փոխարեն մի լավ ծեծ կերան»,- ծիծաղելով է հիշում Հրանտ Գյուրջինյանը։ 87-ամյա դասախոս Գյուրջինյանը ուսանողների հետ վարվելու՝ կիր կանոնների մասին է պատմում․ ուսանողը չպիտի վախենա դասախոսից, փոխարենը հարգելով պիտի սովորի։ «Ինչպես Թումանյանն էր պարզ ձևով մեծ մտքեր արտահայտում, այնպես էլ դասախոսը պետք է խոսի ուսանողի հետ։ Եթե դու պետք է խոսես, ու ուսանողը քեզ չհասկանա, էլ ի՞նչ իմաստ ունի խոսելդ»,- կիսվում է իր՝ տասնյակ տարիների փորձով։ Հրանտ Գյուրջինյանն ապրում է ներկայով, հիշում դժվար անցյալն ու չի մոռանում երազել ապագայի մասին։ Նա ութ տասնյակից ավելի է՝ համտեսում է կյանքի քաղցր ու դառը պտուղները ու վստահ է՝ դեռ անելիքներ ունի, դեռ կարող է: Աննա ԽաչատրյանԱվելին12:0522.04.23 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջիկայում կայցելեն Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերներկայացնում եմ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցերի գրաֆիկը.Ավելին12:0022.04.23 -
ՀասարակականԱպրիլի 24-ին այցելուներն անվճար կտեղափոխվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՔաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 24-ին`ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետևյալ երթուղիներով:Ավելին11:3022.04.23 -
Ո՛չ գազ, ո՛չ հույս. Տավուշ գյուղի մի քանի ընտանիք տարիներ շարունակ պայքարում է գազ ունենալու համարՏավուշ գյուղում խնդիրներ շատ կան: Դրանց մի մասն արդեն լուծվել է, որոշների դեպքում դեռևս հույս կա, բայց գազի խնդիրը Տավուշ գյուղի մի քանի ընտանիքների համար վերածվել է անհաղթահարելի մարտահրավերի: Բնակիչները չեն էլ հիշում, թե երբվանից են պայքարում գազ ունենալու համար։ «Մի քանի տարի առաջ կարողանում էինք անտառից փայտ բերել։ Այդպես վառարանը վառում էինք, որն էլ ինչ֊որ չափով կարողանում էր փոխարինել գազին։ Իսկ հիմա ոչ մի բան չենք կարողանում անել։ Ես չեմ աշխատում, կինս չի աշխատում, տղաս էլ պայմանագրային զինծառայող է։ Մի քանի կոպեկով ո՞նց ապրենք»,- գրեթե հռետորական հարց է տալիս տավուշեցի Արսեն Ադամյանը։ Բնակիչները միջոցներ չունեն գազն իրենց տներ հասցնելու համար։ Նրանք հույսը դրել են պետության վրա, պետությունն էլ՝ իրենց վրա։ Մարզպետարանից տեղեկացրել են, որ անհատական տների գազաֆիկացման աշխատանքները կարող են իրականացվել բնակչի կողմից համապատասխան վճարում կատարելուց հետո։ Համայնքապետարանի և մարզպետարանի կողմից տարվում են աշխատանքներ՝ հնարավորինս սուղ միջոցներով խնդիրը լուծելու համար։ Արսեն Ադամյանն այնքան է խոսել խնդրի մասին, որ արդեն հոգնել է։ Մի քանի խոսք ասելուց հետո բացում է հին, ճռռացող դուռն ու հեռանում։ Ամուսնու խոսքը շարունակում է կինը՝ Վալյան։ «Մի օր եկան, չափումներ արեցին: Ասացին՝ պիտի 600.000 դրամ տաք, որ գազ քաշենք։ Գումարի չափն այնքան ահռելի էր, որ լսելուց հետո նույնիսկ ծիծաղս եկավ։ Ախր մեր տունն ու ներքին թաղամասի գազատարն այնքան էլ հեռու չեն իրարից, ու դժվար թե այդքան մեծ գումար պահանջվեր»,- պատմում է Վալյան։ Ամուսինները ասում են՝ կարող են տալ ընդամենը 100-150 հազար դրամ, «թող պետությունն էլ մնացածը վճարի»։ Քանի որ գազաֆիկացումը մեծ ներդրումներ է պահանջում, որպես խնդրի այլընտրանքային տարբերակ նախատեսվում է արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Աննա ԽաչատրյանԱվելին11:2222.04.23 -
ԱռողջապահականԻշիաս. նստանյարդի բորբոքման ախտանշաններըԻշիասը նստանյարդի երկայնքով մշտական ցավի վիճակ է, երբ նստանյարդը ձգվում է մեջքի ստորին հատվածից՝ գոտկային շրջանից հետույքի աջ ու ձախ կեսերով և յուրաքանչյուր ազդրով ներքև՝ հասնելով մինչև ոտնաթաթեր: Իշիասն առավել հաճախ առաջանում է, երբ միջողնային սկավառակի ճողվածքը կամ ողնի գերաճը ճնշում է նյարդի մի մասի վրա: Սա առաջացնում է բորբոքում, ցավ և հաճախ տուժած ոտքում՝ որոշակի թմրածություն: Թեև իշիասի հետ կապված ցավը կարող է ծանր լինել, դեպքերի մեծ մասը բուժվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Մարդիկ, ովքեր ունեն ծանր իշիաս և ոտքերի լուրջ թուլություն կամ աղիների կամ միզապարկի գործունեության խանգարումներ, կարող են վիրահատության կարիք ունենալ: Իշիասի բնորոշ նշանը գոտկային շրջանի ցավն է, որ ճառագայթվում է հետույքով ու ոտքի հետին շրջանով դեպի ներքև: Այս դեպքում հնարավոր է անհարմարավետություն զգալ նյարդի ուղղությամբ գրեթե ամենուրեք, սակայն ավելի հավանական է, գանգատները վերաբերվեն գոտկատեղից դեպի հետույք և ազդրերի մակերևույթով դեպի սրունքի շրջաններ: Ցավը կարող է լինել ամենատարբեր բնույթի՝ սկսած թույլ ծակծկոցներից մինչև սուր, այրող զգացողություն կամ անտանելի ուժգության մկանացավ: Երբեմն կարող է ի հայտ գալ ցնցման կամ էլեկտրահարության զգացողություն: Ցավը կարող է սաստկանալ հազալիս, փռշտալիս, զուգարանից օգտվելիս կամ երկարատև նստած վիճակից հետո: Իշիասին բնորոշ են նաև մարմնի միայն մի կողմին վերաբերող գանգատները: Որոշ մարդիկ կարող են զգալ ախտահարված ոտքում կամ ոտնաթաթում թմրածություն, ծակծկոցներ կամ մկանային թուլություն: Այլ դեպքերում կարող է մի ոտքի որևէ շրջանի ցավը զուգակցվել մյուս շրջանի թմրածության զգացողությամբ: Թույլ իշիասը սովորաբար ժամանակի ընթացքում ինքնուրույն անհետանում է: Տեղեկացրեք բժշկին, եթե մեկ շաբաթվա ընթացքում սովորական միջոցներով ցավերը չեն մեղմանում, ուժեղ են կամ աստիճանաբար ուժեղանում են: Դիմել անհետաձգելի բուժօգնության, եթե՝ ունեք հանկարծակի ցավ գոտկային կամ ոտքի շրջանում, որոնք ուղեկցվում են ոտքերի թմրածությամբ կամ մկանային թուլությամբ, ցավերը սկսվել են ակնհայտ վնասվածքից հետո, օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահար, ունեք միզապարկի կամ աղիների գործունեության վերահսկման խնդիրներ:Ավելին11:1522.04.23 -
ՀասարակականՏեղ համայնքում զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար և անքակտելի իրավունքները. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:Ավելին10:4522.04.23 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը 2009-ին պնդում էր, թե պատերազմում պարտված Սաակաշվիլին պարտավոր է հեռանալՎրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։Ավելին10:4222.04.23 -
ԱռողջապահականԱՀ բուժհաստատություններում վերջին երեք օրում ևս 30 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունիցԱպրիլի 18-20-ը Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։Ավելին10:3022.04.23 -
ԱշխարհԱռաջին անգամ տեսանկարահանվել է, թե ինչպես է Կարմիր գրքի ընձառյուծը կերակրում ձագինՊրիմորիեի Ընձառյուծի ազգային պարկի տարածքում տեսախցիկի թակարդն առաջին անգամ արձանագրել է Ամուրի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումը, հաղորդում է հաստատության մամուլի ծառայությունը։ «Վայրի բնության մեջ Հեռավոր Արևելքի ընձառյուծի ձագի կրծքով կերակրումն առաջին անգամ տեսագրվել է: Երիտասարդ մայրը՝ Leo 190F ընձառյուծը, ցուցադրել է ձագին կերակրելու գործընթացը: Մամուլի ծառայության տվյալներով՝ ձագը վեցից յոթ ամսականից մեծ չէ։ Այս տարիքում ընձառյուծները սովորաբար կաթից անցնում են մսի, «սակայն, թվում է, թե էգի միակ երեխան չի շտապում մեծանալ»։ Հեռավորարևելյան ընձառյուծը աշխարհի ամենահազվագյուտ խոշոր կատվազգին է: Այս գիշատիչները ապրում են միայն Պրիմորսկի երկրամասի հարավ-արևմուտքում, ինչպես նաև Ռուսաստանին սահմանակից Չինաստանի մի փոքր տարածքում: Նաև մի քանի անձինք հայտնվել են ԴԺՀ-ի հետ սահմանի մոտ։ Հիմնական կորիզը գտնվում է Պրիմորիեի «Ընձառյուծի երկիր» ազգային պարկում։ 2022 թվականի դրությամբ Ռուսաստանի պահպանվող տարածքներում վայրի բնության մեջ ապրում էր 121 չափահաս Ամուրյան ընձառյուծ:Ավելին10:1522.04.23 -
ՏարածաշրջանՈւժգին փոթորիկ Թուրքիայում․ կան վիրավորներ և զոհԹուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ Քահրամանմարաշ (պատմ.՝ Մարաշ) Փազարջըք շրջանում ուժգին փոթորիկ է եղել։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։Ավելին10:0022.04.23 -
ՍպորտՄալխաս Ամոյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ կպայքարեն Եվրոպայի առաջնության մեդալների համար:Ավելին09:4522.04.23 -
ՀասարակականԴավիթ Գյուրջինյան. հրամանատար, որի ամենամեծ կորուստն իր զինվորն է«Վարուժանն իմ ենթական էր, իմ աջ ձեռքը։ Մինչև հիմա չեմ կարողանում ինքս ինձ ներել։ Եկավ իմ ջոկ, ասեցի՝ հերիք է, տուն գնա։ Չլսեց, մնաց...խփվեց: Այդ օրը որոշեցի՝ եթե որդի ունենամ, անունը Վարուժան եմ դնելու»,- 1992 թ.-ի օգոստոսի 1-ն է հիշում «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Դավիթ Գյուրջինյանը։ Այդ օրը Տավուշում լարված էր, հակառակորդն Այգեպարի սահմանագծում հարձակման էր անցել։ Վարուժան Պողոսյանը այդ մարտում ընկած զինվորներից մեկն է: Դավիթ Գյուրջինյանը զինվորականի կյանքն ընտրեց իր կամքից անկախ: Նախքան պատերազմը հյուսն էր, սակայն ուրագն ու սղոցը ստիպված էր թողնել ու ձեռքն առնել զենքը. «Պահ է եղել, երբ տեսել ենք՝ 100 պատգարակ են բերում վիրավորների համար։ Կռիվների ժամանակ մտածում էինք՝ տեսնես որ մեկիս կտանեն այդ պատգարակով»,- աչքերը հառած մի կետի՝ պատմում է հրամանատարը։ Ասում է՝ հայրենիքը պետք է սիրել սեփական երեխայի ու ծնողի պես, այսինքն՝ գիտակցումով, որ զիջելու տեղ չունես. «Զինվորական գործում հրամանատարի համար ամենադժվարը կարգապահությունը պահելն է։ Կարգապահ զինվորի համար ամեն ինչ հաղթահարելի կլինի։ Եթե պատերազմի ժամանակ զինվորը, բարութի հոտն առնելուց հետո, կարողանում է ոտքի վրա կանգնել, ուրեմն նրա առաջը ոչ ոք չի կարող առնել։ Նա իր պոստը չի թողնի, երբե՛ք»,- իր զինվորների սխրանքները վերհիշելով՝ ասում է Գյուրջինյանը։ Նա խիստ հրամանատար է եղել։ Երբևէ չի ներել զինվորի արած սխալը։ Նրա համար միևնույն է՝ զինվորն ում որդին է։ Զինվորը հայրենիքի ու իր հրամանատարի որդին էլ է. «Միշտ աշխատել եմ այնպես անել, որ իմ զինվորին ոչ թե տանեն, այլ ինքն իր ոտքով տուն գնա։ Բայց 1992-ի օգոստոսի մեկը... Կյանքիս ամենամեծ ձախորդությունն էր Վարուժանի մահը»,- պատմում է հրամանատարը։ 7 տարի Գյուրջինյանի ստորաբաժանումը եղել է Արցախի և Հայաստանի ԶՈՒ-ի առաջին տեղում։ Դավիթ Գյուրջինյանն իր ջոկատով շատ կռիվներ է մղել։ Ամենալավը հիշում է Կնդվասակի կռիվը: 1993 թ. հունվարի 17-ին բեկորային վնասվածք է ստացել, սակայն չի լքել հենակետը, որովհետև, ասում է, հրամանատարը պետք է մնա ու «դուխ տա» իր զինվորներին. «Իսկական հրամանատարը պիտի սառնասիրտ լինի։ Զոհ տալով աչքի չես ընկնի։ Պիտի այնպես անես, որ առանց զոհի կատարես առաջադրանքդ։ Ես Վարուժանին եմ կորցրել իմ ջոկից ու հիմա չեմ կարողանում ինձ ներել դրա համար։ Հրամանատարը իրավունք չունի ընկճվելու։ Ամեն ինչ գիտակցել եմ, բայց երբեք չեմ արտահայտվել զինվորներիս մոտ»,- պատմում է Գյուրջինյանը։ Պատերազմը փոխել է նաև հրամանատարին. սկսել է ճանաչել մարդկանց, գնահատել ընտանիքը ու ավելի շատ սիրել հայրենիքը: «Տավուշցին աննկուն է իր լեռների պես. նա գիտի իր հայրենի հողը պաշտպանել»,-խոսքը եզրափակում է հրամանատարը։ Աննա ԽաչատրյանԱվելին09:3722.04.23 -
ՀասարակականԶրահապատ Lexus-ը վրաերթի է ենթարկել կարմիր բերետներին ու փորձել է դիմել փախուստիԱպրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում զրահապատ Lexus LX 570 մակնիշի 70 EE 700 համարանիշի ավտոմեքենան Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է եթարկել 2 հետիոտնի:Ավելին09:3022.04.23 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ-ականները չգիտեն կնշվի՞ Քաղաքացու տոնը, թե՞ ոչ:Ավելին09:2022.04.23 -
ՀասարակականԱռանձին վայրերում սպասվում է կարկուտԱպրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ը նույնքան կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում Ապրիլի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվոմ է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.1°C (2021 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 1.0°C (1993 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.5°CԱվելին00:0022.04.23
2023-04-21
-
ՀասարակականՌիսկը հերիքել ա, արել ա. ինչո՞ւ են Նիկոլյանին արգելում մտնել պետական կառույցներԱդրբեջանի դրոշը հրապարակային այրելուց հետո ոճաբան Արամ Նիկոլյանը հայտնվել է իշխանամերձ լրատվամիջոցների թիրախում: Լուրեր են տարածվում, թե Նիկոլյանը դրոշը այրելու համար փող է ստացել, թե Նիկոլյանը ազատվել է Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից, Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է: Թե այս լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, «Հայլուր»-ի հետ զրույցում ինքը՝ Նիկոլյանը, խոստացել է անդրադառնալ ավելի ուշ՝ գրավոր հրապարակմամբ:Ավելին23:4521.04.23