Լրահոս
2023-04-23
-
ԱռողջապահականԿոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ ի՞նչն է անվճար տրամադրվում և ո՞ր քաղաքացիներինԱռողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`Ավելին12:4523.04.23 -
ՍպորտԻմ միակ նպատակն է ավարտել մրցաշրջանը չեմպիոնական տիտղոսով․ ԿանՕլիվեր Կանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Բավարիայի» գործադիր տնօրենի պաշտոնից։Ավելին12:3023.04.23 -
ՀասարակականՀալաբյան փողոցում վթարից հետո ծեծկռտուք է սկսվել, կան տուժածներԵրեկ՝ ապրիլի 22-ին, Երևանում ավտովթարից հետո հերթական խուլիգանական դրդումներով ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Պարեկները՝ հայհոյանքների, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ՝ քաղաքացիների անդորրը խախտելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և խուլիգանություն կատարելու համար Ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել մի քանի անձի։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ Տեսանյութը՝ այստեղԱվելին12:1523.04.23 -
Հասարակական«Տոյոտան» նոր ոճ է բերում Հայաստան. թարմացված մեքենաներն արդեն ճանապարհին ենՀայկական ավտոշուկայի վերջին նորություներից մեկի մասին: Երևան են գալիս Ճապոնական ամենահայտնի ավտոարտադրողի՝ Տոյոտայի նոր մեքենաները:Ավելին12:0023.04.23 -
Հրշեջները մարել են Մարտունու շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհըԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 22-ին, ժամը 22։53-ին ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկի սենյակում (մոտ 88 քմ)։ Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։04-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։Ավելին11:4523.04.23 -
ՀասարակականՀամախմբման կոչ ենք անում աղետաբեր իշխանության գործունեություից տուժած բոլոր ծնողներին. «Որդիների Կանչ» ՀԿ«Որդիների Կանչ» ՀԿ-ն գրում է. «Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում այրված զինծառայողների ծնողները երեկ ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ, քանի որ համաձայն չեն դեպքի առնչությամբ պաշտոնական վարկածին։ Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Նրանց հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։ Իրոք, որդեկորույս ծնողներին ի՞նչ նորություն պիտի հայտնի Նիկոլ Փաշինյանը, որը դեպքից ընդամենը ժամեր անց, ստանձնելով երկրի թիվ մեկ իրավաբանի դերը, կառավարության նիստում ներկայացնում էր կատարվածի մանրամասներն ու անգամ «նշանակում» մեղավորներին։ Արդարություն ակնկալող որդեկորույս ծնողների խելագար ցավի դեմ գործող իշխանության՝ սովորական դարձած բիրտ ու հանցավոր անտարբերությունն է, ինչը չի կարող անտարբեր թողնել մե'զ՝ 44-օրյա պատերազմում զավակներ կորցրած ու շուրջ երեք տարի դժոխքի նույն ճանապարհն անցնող ծնողներիս։ Որպես արդեն ձևավորված ծնողական համայնք՝ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում դեռևս անհայտ հանգամանքներում, այսպես կոչված, խաղաղ պայմաններում, գոմ հիշեցնող զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած տասնհինգ զինծառայողների ծնողներին, միաժամանակ, ընդգծում. Հայաստանում փաստացիորեն գոյություն չունեցող անկախ իրավական համակարգից արդարություն ակնկալող սիրելի’ ծնողներ, ցավոք, նաև բախտակիցներ, մեկ տարի առաջ մենք նախաձեռնեցինք իրավական գործընթաց՝ պատասխանատվության ենթարկելու անձին, որին մեղադրում ենք մեր զավակների մահվան, պարտության ու մեր երկրին պատուհասած բազմաթիվ չարիքների համար։ Բանականությունից ոչ զուրկ ու միայն սեփական շահով չառաջնորդվող ցանկացած մեկի համար սա այլևս բացահայտում չէ։ Իրավական կառույցներին հասցեագրված մեր հայցադիմումներում առկա հիմնավորումներն առավել քան բավարար էին հիշյալ անձին պատասխանատվության ենթարկելու և նոր աղետները, այդ թվում գուցե նաև ձեզ պատուհասած աղետը կանխելու համար։ Սակայն ապրիլի տասնչորսին, Քննչական կոմիտեի մոտ կազմակերպված մեր ակցիայի ժամանակ, պարզապես ստիպված էինք արձանագրել այն, ինչն ակնհայտ էր վաղուց. իրավական պայքարը դատապարտված է մեր երկրում, որտեղ իրավական բոլոր կառույցները կառավարվում են ընդամենը մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Գրեթե համոզված ենք, որ վերջինի հրահանգներն անշեղորեն կատարելու համար էլ կառավարության վերջին նիստում հիշյալ կառույցի ղեկավար Արգիշտի Քյարամյանի պաշտոնային դրույքաչափը շեշտակի աճ արձանագրեց։ Ինչևէ։ Սիրելի' ծնողներ, արդարության հասնելու ընդամենը մեկ ճանապարհ կա, համատեղ ուժերով չարիքից ազատվելու ճանապարհը։ Համախմբման կոչ ենք անում աղետաբեր իշխանության գործունեություից տուժած բոլոր ծնողներին, այդ թվում նաև գերիների, որոնց ճակատագրի հանդեպ այս իշխանության վերաբերմունքն արտահայտվել է չափազանց բարձր՝ Ազգային ժողովի նախագահի մակարդակով, այն է՝ այդ գերիներն ինձ համար գոյություն չունեն»։Ավելին11:3023.04.23 -
ԵրևանԱպրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմովԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով՝ ժամը 07։00-ից մինչև 24:00-ին։Ավելին11:1523.04.23 -
Իրավական40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԿատարվում է քննություն:Ավելին11:0023.04.23 -
ՀասարակականՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:4523.04.23 -
ԻրավականՀայտնաբերվել է ժամկետանց դեղորայք․ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեբուժական հաստատությունՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները ապրիլի 20-ին չհայտարարված այց են իրականացրել «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: «Հարկ է ընդգծել, որ նախորդ այցի համեմատ հոգեբուժական հաստատությունում արձանագրվել են դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ կառուցվել և վերանորոգվել են սանհանգույցներ, բարելավվել է բժշկական փաստաթղթերի վարման պրակտիկան: Միևնույն ժամանակ, այցի արդյունքում արձանագրվել են հետևյալ խնդիրները. ․հաստատությունը գերբնակեցված է, պահպանված չէ բուժառուների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, սենյակներում առկա են իրար կիպ կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ, ․հաստատությունն ունի վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, անկողնային պարագաները հնամաշ են, առկա է կողապահարանների և պահարանների պակաս կամ բացակայություն, ․հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, ․արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ հիվանդության պատմագրում չի հիմնավորվել զսպման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, ․բուժառուները հիմնականում կրել են հնամաշ հագուստ, ․արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. չանհատականացվող հագուստը լվացվելուց հետո բուժառուներին բաժանվել է պատահականության սկզբունքով, ․արձանագրվել են բուժառուների լոգանքի կազմակերպման հետ կապված խնդիրներ, ․առկա է բուժառուներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն, ․առկա է հաստատության բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն, ․առկա են բուժառուների հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված խնդիրներ, ․հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են, ․հաստատության միակ տաքսաֆոնից հնարավոր չի եղել զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և այլ իրավասու պետական մարմինների թեժ գծի հեռախոսահամարներին և այլն: Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթն՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այդ համատեքստում կարևոր է նաև, որպեսզի հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, շարունակաբար բարելավվեն», - նշվում է հաղորդագրությունում:Ավելին10:3023.04.23 -
ԱշխարհԱվտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է տուժել․ կա զոհՆրանցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս երկուսին տեղում օգնություն է ցուցաբերվել։Ավելին10:1523.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ ՀայրապետյանՀայտարարության մեջ նշված է.«Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։Ավելին10:0023.04.23 -
ԱրցախԱմարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում ենԱմարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը, «Արցախպրես»-ին ասել է է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:Ավելին09:4523.04.23 -
ՍպորտԲաղձալի մեդալ էր. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ԵԱ-ում բրոնզե մեդալը նվաճելու մասինԾանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.Ավելին09:3023.04.23 -
ՀասարակականԲերդի «Քաղցր տղան». Սուրեն ՄելիքբեկյանԲերդի թաղամասերից մեկում փոքրիկ, երկհարկանի տուն մտնելիս դիմացդ 22-ամյա տղայի՝ եռագույնի մեջ փաթաթված նկարն է՝ կողքին կարմիր դիպլոմը, կարմիր վկայականը, ծաղկեփնջեր։ Տան անդամները ինքնաշեն փոքրիկ թանգարանի կողքով անցնելիս դանդաղում են, ախ քաշում ու նոր գնում։ «Փոքր տարիքում Սուրենը շատ աշխույժ ու ակտիվ էր։ Տանը համարյա չէր մնում։ Վերջին տարիներին արդեն հասուն, շատ լրջացած տղա էր։ Ինքը միշտ մի քայլ առաջ էր բոլորից։ Հիշում եմ՝ դպրոցական տարիներին դասարանի աղջիկները, լիքը շոկոլադ վերցրած, գալիս էին, որ Սուրենը օգներ, տնայինները գրեին։ Շատ քաղցրակեր էր ու քաղցրի դիմաց էր օգնում ընկերներին դասերը պատրաստել (ծիծաղում է)։ Թաղի բոլոր երեխաներին օգնում էր, բայցի ինձանից։ Ասում էր՝ եթե կարդաս, կկարողանաս գրել։ Բուհը կարմիր դիպլոմով ավարտեց։ Ես լինեի՝ բոլորին կասեի, կհայտարարեի այդ մասին, բայց ինքն իրեն այնպես էր պահում, կարծես զարմանալու ոչինչ չկար, այդպես էլ պիտի լիներ»,- պատմում է Սուրենի քույրը՝ Սվետան։ Հպարտությունն անծիր ու անծայր է, ճիշտ վշտի նման։ Այս անպարագիծ ու հակառակ բևեռներում գտնվող երկու զգացումները կողք կողքի ապրում են քրոջ սրտում։ «Սուրենս շատ-շատ էր քաղցր սիրում։ Բանակ գնալու նախորդող օրերին շատ էի տորթ թխում իր համար։ Սեպտեմբերի 29-ին 20-ամյակս էր լինելու, ես էլ շատ էի ուզում, որ նշենք։ Սուրենին ասացի, որ տորթ եմ ուզում պատվիրել, ինքն էլ պատասխանեց, թե մի լավ թխողի տեղ գիտի։ Մեկ էլ լսեմ՝ մեր տան հասցեն է ասում ու հավելում՝ թխողի անունը Սվետա է, էնքան էլ համով է սարքում»,- ժպտում է Սվետան: Սուրեն Մելիքբեկյանը ծնվել է 1998 թ. հոկտեմբերի 18-ին Բերդ քաղաքում։ Չափազանց հոգատար, ուշադիր, պատվական տղա էր Սուրենը։ Ուզում էր, որ բոլորն իրեն ճանաչեն, բայց չէր սիրում իրեն ի ցույց դնել։ Իր գործով էր մարդկանց պատմում իր մասին։ Ինչից հարցնեիր՝ մաթեմատիկայից, քիմիայից, հայոց լեզվից, աշխարհագրությունից, ամեն ինչից գաղափար ուներ։ «Սուրենս ամեն ինչ չէր ուտում։ Ճաշի մեջ թաքուն գլուխ սոխ էինք գցում, մի կապ կանաչի, այնքան, որ համ տար, ու հանում էինք, որ Սուրենն ուտեր։ Կաթ ընդհանրապես չէր սիրում, ճաշի մեջ կարտոֆիլը պիտի շատ փոքր լիներ։ Մայրիկի ու մորաքրոջս պատրաստած թզի մուրաբան էր շատ սիրում։ Միշտ ասում էր՝ ինձ հաց կարող եք չտալ, բայց շոկոլադս տեղը պահեք»,- պատմում է քույրը։ Սեղանին հիմա էլ այն ուտելիքներն են, որոնք Սուրենն էր սիրում՝ տեսակ-տեսակ շոկոլադներ, չրեր, թխվածքներ։ Տուն մտնելուն պես Սվետան միանգամից ցույց տվեց Սուրենի անթիվ-անհամար գովասանագրերը, պատվոգրերը, հավաստագրերը։ Դպրոցական տարիներին բոլոր միջոցառումների հաղորդավարը Սուրենն էր լինում։ Հագնում էր կոստյումը, կապում փողկապն ու բեմ բարձրանում. «Լիքը ճուտիկներ ունեինք։ Սուրենն էր պահում։ Որ բանակ գնաց, ամեն օր զանգում ու հարցնում էր նրանցից։ Կռիվն սկսելուն պես բոլորը սատկեցին»,- խորը լռություն է իջնում սենյակում ու երկու ջերմացած հայացք շրջվում է դեպի Սուրենի նկարը։ Չէր սիրում ասածը երկրորդ անգամ կրկնել։ Սիրահարվում էր շատ ու հիասթափվում շուտ։ Ընկերուհիներ շատ է ունեցել, բայց այդ մասին երբեք չէր պատմում տան անդամներին. երևի ամաչում էր։ «Քանի օր էր՝ չէր զանգել։ Մտածում էինք՝ մի անտառում են, հեռախոս չկա, կապ չկա։ Շատ մարդկանց խառնեցինք, որ գտնենք եղբորս։ Հացի մեքենայի վարորդին գտանք, ասաց՝ պոստերում Սուրեն Մելիքբեկյան անունով մի տղա կա։ Էնքան ուրախացանք։ Մի քանի օր հետո պարզվեց՝ իմ Սուրենը չէր։ Ամեն օր նրան երազումս տեսնում էի։ Ասում էր՝ ես կամ, ողջ եմ։ Ու դա ինձ հույս էր տալիս։ Համացանցում մի վիրավոր տղայի նկար էինք տեսել, շատ էինք նմանեցրել Սուրենին։ Ես նեղվում էի, որ եղբորս վիրավորների, այլ ոչ թե առողջների մեջ ենք փնտրում։ Մի քանի օր անց էլ ասում էի՝ թող անոտք, անձեռք լինի, բայց գա։ 22 տարեկանում 100 տարվա կյանք ապրեց»,- պատմում է Սվետան ու թերթում եղբոր նկարները։ Վերջին անգամ տղայի հետ քույրն է խոսել՝ սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախօրեին։ «Մինչև հիմա էլ հեռախոսիս ուշադիր եմ լինում ու սպասում՝ ուր որ է պիտի զանգի։ Ծննդյանս օրն այդպես էլ չստացա ամենացանկալի զանգը»,- ասում է Սվետան։ Սուրենը բանակ զորակոչվեց օգոստոսի 19-ին։ Ծառայեց շատ կարճ, բայց գոհ՝ զինվորական կյանքից։ «Սուրենը դեռ փոքր էր, երբ ես հասկացա, որ նա այլևս իմ խորհուրդների կարիքը չունի: Հակառակը, այնքան խելացի, ծանրակշիռ էր, որ ես էի նրանից խորհուրդ հարցնում»,- պատմում է հայրը՝ Վարդանը։ Սուրենը նաև բանաստեղծություններ էր գրում։ Գրածները թաքուն էր պահում։ Սուրենի կոկիկ-հավաք դարակում, գրքերի արանքներից Սվետան միայն օրեր առաջ է գտել եղբոր բանաստեղծությունները. «Հայ զինվորի սրտի խորքում Իրեն յարի սերն է ապրում Մտածելով նրա մասին՝ Սպանում է թուրք ասկյարին։ Աղջիկն անշեջ հրի նման Բորբոքվում է նրա սիրուց, Իսկ այդ պահին խիզախ տղան Ծառայում է երկրին հայոց։ Սուրբ խորանի առջև ծնկած՝ Աղոթում է առ Աստված, Նույն ժամանակ սիրած տղան Կարոտում է աղջկան...» Աննա ԽաչատրյանԱվելին07:0023.04.23 -
ՀասարակականՄարտունի քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ ՓԾԱպրիլի 22-ին, ժամը 22։53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին00:2023.04.23 -
ԱրցախԱդրբեջանի նպատակն է հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար․ ԱՀ ԱԳՆԱդրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:Ավելին00:0023.04.23
2023-04-22
-
Հասարակական«Գործ ունեմ կիսատ թողած, ընկերոջս վրեժը պետք է լուծեմ»․ Իշխանասարում զոհված 20-ամյա Գուգարքը մարտի 31-ին պետք է զորացրվեր․ 168.am2022 թվականին սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ Իշխանասարի դիրքերը պաշտպանելիս զոհված 20-ամյա Գուգարք Օհանյանը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից 1 տարով փոքր եղբայր ունի:Ավելին23:4522.04.23 -
ՄիջազգայինՔաղցկեղ առաջացնող ռումբեր. սերունդներ են վտանգի առաջ՝ պատերազմից 24 տարի անցՌուսաստանի վրա հակահարձակման պատրաստվող Զելենսկու բանակը, եթե օգտագործի սպառված ուրանով արկեր, ապա Ռուսաստանը միջուկային հրթիռներով կարող է հարվածել Ուկրաինային, փորձագետները կարծում են, որ հենց սա նկատի ուներ Վլադիմիր Պուտինը, երբ հայտարարում էր, թե սպառված ուրանով արկեր Կիևին մատակարարելու դեպքում Մոսկվան ստիպված կլինի «պատշաճ կերպով» պատասխանել։Ավելին23:3722.04.23