Լրահոս
Արցախ
09:45
23.04.23
166

Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Img default alt hy

Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը, «Արցախպրես»-ին ասել է է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: 

«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով  ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի  վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի  աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Լեռնիկ Հովհաննիսյանը: 

Հեղինակային վերահսկողության համար պարբերաբար  շինհարթակ է այցելում վերականգնող ճարտարապետ, նախագծի հեղինակ Մանուշակ Տիտանյանը, նա հայտնել է, որ զուգահեռաբար՝ շարունակվում են նաև Բովուրախանի վանքի վերականգման աշխատանքները: