Լրահոս
Հասարակական
00:20
23.04.23
165

Մարտունի քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ ՓԾ

Img default alt hy

Ապրիլի 22-ին, ժամը 22։53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։04-ին