Լրահոս
Առողջապահական
12:45
23.04.23
180

Կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ ի՞նչն է անվճար տրամադրվում և ո՞ր քաղաքացիներին

Img default alt hy

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`

-ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
-Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
-ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
-բռնադատվածներ,
-Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
-մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
-ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
-մինչև 18 տարեկան երեխաներ,
-հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով,
-հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով,
-ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,
-Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ,
-երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
-ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
-առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք,
-Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն: