Լրահոս
Սպորտ
12:30
23.04.23
199

Իմ միակ նպատակն է ավարտել մրցաշրջանը չեմպիոնական տիտղոսով․ Կան

Img default alt hy

Օլիվեր Կանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ «Բավարիայի» գործադիր տնօրենի պաշտոնից։

«Իմ միակ նպատակն է ավարտել մրցաշրջանը չեմպիոնական տիտղոսով։ Իսկ հետո՝ նոր մրցաշրջանում նորից անցնենք հարձակման»,- Կանի խոսքն է մեջբերել Bild-ը։

Հիշեցնենք, որ երեկ «Բավարիան» Բունդեսլիգայում պարտվել է «Մայնցին» (1:3), հայտնում է ArmSport.am-ը։