Լրահոս

2023-04-23
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ Պետդեպ
    Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Պետդեպարտամենտից, այս մասին հայտարարել է մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը «Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրային բեռների ազատ և բաց տեղաշարժ, և կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ:
    22:00
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հաղթանակս նվիրում եմ մայրիկիս. Սիմոն Մարտիրոսյան
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը առաջնության գրանցած արդյունքը նվիրում է իր մայրիկին: «Նախ ուզում եմ շնորհավորել մայրիկիս` ծննդյան օրվա կապակցությամբ: Այս հաղթանակը նվիրում եմ նրան: Շնորհակալ եմ, որ կա, ծնել է ինձ նման զավակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: Հայ ծանրորդն անդրադարձավ իր գրանցած արդյունքներին` ընդգծելով, որ ինչ մրցաշարը վնասվածքներ է ունեցել: «Միայն մեկ ու կես ամիս եմ մարզվել, քանի որ վնասվածքները թույլ չտվեցին լիարժեք բոլոր հավաքներին մասնակցել: Այս պահի դրությամբ՝ գոհ եմ: Սպասենք և աշխարհի առաջնությանը, կտեսնենք, թե ինչ արդյունքներ ցույց կտամ»,- նշեց նա: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։
    21:45
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վարազդատ Լալայանը գոհ է հրում վարժությունում գրանցած արդյունքից
    Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի արծսթե մեդալակիր Վարազդատ Լալայանը գոհ է հրում վարժությունում իր կատարած աշխատանքից: «Հրում վարժությունում աճ գրանցել եմ: 250 կգ չեմ բարձրացրել միջազգային մրցաշարերում: Մի քիչ լավ չստացվեց պոկում վարժությունը, բայց ես պատրաստ էի: Ունենք այն, ինչ ունենք, կարևորը մեդալ կա: Քայլ առ քայլ ձգտում ենք հաղթանակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Լալայանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր:
    21:30
    23.04.23
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի դեմ ճակատը Հարավային Կովկաս է տեղափոխվում Մերձավոր Արևելքից. արաբական ռենեսանս
    Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդիան Արաբիան մեծացնում է դերակատարությունը տարածաշրջանում՝ բարեկամանալով ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդներից Իրանի հետ, նաև հարաբերությունները կարգավորում է Սիրիայի իշխանության հետ, որին չի աջակցում Վաշինգտոնը: Ըստ էության, Մերձավոր Արևելքում խաղաղության դարաշրջան է փորձում բացել Սաուդիան Արաբիան, նկատում են փորձագետները, սակայն քիչ հավանական են համարում, որ Թուրքիան ու Ադրբեջանը կհրաժարվեն տարածաշրջանն ապակայունացնելու իրենց պլաններից:
    21:00
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
    Ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։ Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է: Հաշվի առնելով, որ հաղորդմամբ ստացված տվյալները վերաբերում են Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կողմից ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով ՀՀ ԶՈՒ զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելուն՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ կատարվածի հանգամանքները պարզելու և Ադրբեջանի ԶՈւ գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
    20:45
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. 11 մարդ վիրավորվել է
    Ֆրանսիայի հյուսիսում օդապարիկների փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, առնվազն 11 մարդ վիրավորվել է. հայտնում է 20 Minutes-ը։ Ըստ դատախազների՝ 76-ամյա վարորդը կորցրել է կառավարումը այն բանից հետո, երբ շփոթել է արգելակման ոտնակը գազի ոտնակին։ Ավելին՝ այստեղ
    20:30
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թրքահպատակ Փաշինյանի ձեռքով Թուրքիան մեզ ստիպում է հրաժարվել հայկական հարցից. Իշխան Սաղաթելյան
    Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ, պահանջատեր ու զինակից հայություն, այսօր այստեղ ենք հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու համար։ Շուրջ 25 տարի է,ապրիլի 23-ին, ՀՅ Դաշնակցության երիդասարդական և ուսանողական միությունները կազմակերպում են պայքարի խորհրդանիշ ջահերով երթ: Կային տարիներ, որ սա միայն երիտասարդների երթ էր, որին միանում էին մեր հազարավոր հայրենակիցներ։ Այժմ այն վերաիմաստավորվել է և դարձել համազգային պայքարի և միասնականության երթի: Սիրելի հայրենակիցներ վերջին տարիներին Ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով. 2020 թ. պատերազմը, Արցախի մեծագույն մասի հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունն և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները, արմատապես փոխել են իրավիճակը: Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց, ՀՀ իշխանությունը կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից, հրաժարվում են Արցախից ու Հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ , խաղաղության անվան տակ , ժողովրդին տանում նոր ցեղասպանության: Բայց արդյո՞ք մեր հազարամյակների պատմության մեջ բազմաթիվ պարտություններ ու վայրիվերումներ տեսած ազգը կարող էր այսպիսի մղձավանջի մեջ հայտնվել, արդյո՞ք ծանր պարտություններից, Ցեղասպանության մոխիրներից հառնած ու ընդամենը 3 տարի անց փառավոր հաղթանակներ կերտած, պետականություն վերականգնած ազգը կարող էր այսքան ընկճվել և հուսահատվել, թեկուզ ծանր, թեկուզ ամոթալի, թեկուզ պարտադրված, թեկուզ կազմակերպված ու ստորացուցիչ պարտությունից: Պատասխանն է՝ ո՛չ: Ո՛չ, որովհետև անգամ ամենածանր պահերին մեզ հաջողվել է պահպանել մեր երազանքը։ Արաքս գետն անցող հայ գաղթականները պահպանել են թագավորություն ունենալու երազանքը, տունը այրված, երեխաներին կորցրած հայ մայրը իր հետ ամեն գնով փրկել է հայկական մատյանները, երազելով, որ մի օր դրանք նորից հայ սերունդներ կկրթեն, աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը պահպանել են իրենց լեզուն ու կրոնը, ինքնությունն ու մշակույթը, երազելով հայրենիք վերադարձի մասին։ Ուրեմն հայկական երազանքի պահպանումը, հայկական պետություն ունենալու կամքը մեզ ուղեկցել է դարեր շարունակ ու ապրեցրել մեր ազգը, ստիպել հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ուրեմն ինչ է կատարվում այսօր։ Մեզնից փորձում են խլել հենց այդ երազանքը։ Մեզ ստիպում են հրաժարվել հայկական հարցից, հայկական պահանջատիրությունից, մեր անցյալից, որպեսզի գողանան մեր ապագան, մեզ բաժանում են նախկիների - նորերի, սևերի - սպիտակների, հայաստանցիների- արցախցիների, տեղացիների և սփյուռքահեյրի, որպեսզի ավարտին հասցնեն հայ ժողովրդի ոչնչացման հրեշավոր ծրագիրը։ Մեզ հեռացնում են մեր արմատներից, հարձակվում են մեր ինքնության հիմքերի վրա, մեր եկեղեցու վրա, որպեսզի զրկեն ուժի աղբյուրից։ Եվ դա անում են մի պարզ պատճառով, որովհետև Թուրքիայի ծրագրում ոչինչ չի փոխվել, և դա անում հենց այս շենքում նստած , դավաճան, թրքահպատակ, հակահայ սրիկա Նիկոլ Փաշինյանի ձեռքով ու անմիջական մասնակությամբ: Սիրելի հայրենակիցներ Իսկ ի՞նչ կարող ենք մենք հակադրել թշնամական այս ծրագրին։ Այս հարցին պատասխանում է մեր պատմությունը, այս հարցին պատասխանում են հայրենիքի համար նահատակված մեր հերոսները: Այս հարցին պատասխանում է 130 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը։ Եվ այդ պատասխանը մեկն է՝դիմադրություն և պայքար։ Մեր ընտրությունը ցեղասպանության կամ հերոսական ինքնապաշտպանության միջև է, մեր ընտրությունը ստրկացման կամ արժանապատիվ կյանքի միջև է, մեր ընտրությունը կյանքի կամ մահվան միջև է։ Հետևաբար մենք այլ ընտրություն չունենք: Մենք պետք է ընտրենք ինքնապաշտպանության, պայքարի և արժանապատիվ կյանքի ճանապարհը: Սիրելի հայրենակիցներ մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որ հաղթեց Սարդարապատում և վերականգնեց իր պետականությունը, մեր ժողովուրդը նույն ժողովուրդն է, որի զավակները պատժեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, մեր ժողովուրդը Արցախյան առաջին պատրեազմ հաղթած, Ապրիլյան պատերազմին թշնամուն դիմագրված նույն ժողովուրդն է։ Ուրեմն ապրելու, թշնամուն դիմագրավելու մեր որոշումը միանգամայն իրատեսական է։ Ուրեմն ստում են և դավաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք, և պետք է հանձնվենք: Տարբեր կայսրություններ, բռնակալներ, շատ ավելի հզոր թշնամիներ պայքարել են Արարատի ստորոտում իր տունը կառուցող մեր ժողովրդի դեմ, գուցե ինչ-որ պահ նրանց թվացել է, որ կարողացել են հաղթել և ծնկի բերել մեզ, բայց հիմա մենք կանգնած ենք մեր հողում, կանգնած ենք թշնամական հարվածներին դիմագրավող մեր պետության հրապարակում, գտնվում ենք շրջափակման մեջ,բայց կանգուն ենք: Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։Ներեղություն եմ խնդրում յուրաքանչյուրիցդ, որ դեռ մեր և ձեր ճագատագիրը Արցախում և Հայաստանում որոշում են թրքահպատակները: Մեր վճռական ներկայությունը այստեղ,, պայքարին մեր զինվորագրումը, դեռևս բավարար չէ,բայց ապացույց է , որ դուք մենակ չեք, Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Մենք միասին ենք, մեկ բռունցք ու ուժ։ Սիրելի հայրենակիցներ, մենք ոչ միայն կարող ենք, այլ պատրավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։ Մենք դա պարտական ենք մեր նահատակներին, մեր հերոսներին, մեր վրիժառուներին, բայց նաև մեր զավակներին և ապագա սերունդներին։ Պետք է կկրկնեմ այն ինչ ասել եմ մեկ տարի առաջ աս հարթակից- Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ,չենք խուսափի պատասխանատվություն ստանձնելուց, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած, հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու ,անխտիր: Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։ Ուրեմն պայքար, Ուրեմն, չերկնչենք և չվախենանք թշնամու թվաքանակից, չնահանջենք մեր արդար պայքարից,ամեն ինչ վերջացած չէ, գլխավոր կռիվը դեռ առջևում է, համախմբվենք, մի կողմ դնենք քաղաքական,կուսակցական,անձնական բոլոր տեսակի հարցերը,համախմբվենք և մեր երկրից դուրս շպրտենք ներքին և արտաքին թշնամուն: այդտեղ է մեր վերածննդի, մեր փրկության ջահը և հույսը: պայքար ,պայքար Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի։
    20:15
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդրանիկ Թևանյանը «Երիտասարդի ձայնի» քաղաքագիտական դասընթացների մասնակիցների հետ արտալսարանային քննարկում է անցկացրել Սաղմոսավանքում
    «Երիտասարդի ձայնի» կազմակերպած քաղաքագիտական դասընթացների մասնակիցների հետ Սաղմոսավանքում էինք։ Այս անգամ ես ոչ թե դասախոսում էի, այլ լսում ուսանողներին։ Ի դեպ, ոչ ֆորմալ միջավայրում ավելի արդյունավետ են անցնում քննարկումները։ Տարբեր բուհերի ուսանողները ներկայացնում էին իրենց տեսլականը Հայաստանի ու Արցախի ապագայի վերաբերյալ։ Տարբեր էին նրանց մոտեցումները, շեշտադրումներն ու առաջնահերթությունները, սակայն մեկ ընդհանուր բան կար բոլորի մոտ՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու գնով Հայաստանը փրկելու հիվանդագին, կեղծ և հակապետական գիծը մերժվում էր։ Մյուս ընդհանրությունն այն էր, որ բոլորը պատրաստակամ են պայքարել հանուն Հայաստանի ու Արցախի, բոլորը մտահոգված են ներկա անվտանգային խնդիրներով և միաժամանակ բոլորը լավատես են, հավատում են, որ հաջողելու ենք։ Ես ուրախ եմ, որ մենք առողջ, առաջադեմ ու ակտիվ երիտասարդություն ունենք։
    20:00
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
    Ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Оpel Vectra B» (վարորդ՝ Ն․ Կ․) և «Ford Focus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։ Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը՝ «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Մ․-ն (ծնված 1992 թ․) և Կ․ Հ․-ն (ծնված 2018 թ․) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից Կ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
    19:45
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն է
    Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի կանանց ընտրանու անդամ Զուլիետա Ավանեսյանը մրցեց 87+ կգ քաշային կարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրոպայի առաջնության 87+ կգ քաշային կարգում Ավանեսյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցում կատարեց` 90 կգ, 95 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 110 կգ, այնուհետ 116 կգ, սակայն չբարձրացրեց 119 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Ավանեսյանը 9-րդն է: Այս քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմբլը` երկամարտի 253 կգ արդյունքով:
    19:30
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի՞թե ողջ Հայաստանը բթացել է․ Ավետիք Իշխանյան
    Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես օրվա լրահոսն ու գարշում ՝ վարչապետ-դավաճանի Ջրառատ գյուղում հերթական էջանագին ներկայացումից։ Իբր այդ արարածը ազատ շրջում է գյուղում, բարևում «պատահականորեն» ճանապարհին հայտնված երեխաներին, նրան են մոտենում ու օրհնում հերթական կեղծ տատիկներն ու պապիկները։ Պարզ է, ամեն ինչ նախապես մանրակրկիտ մշակված բեմադրված է, նաև ապահովագրված իրական պատահական անցորդներից, թե չէ էլ թուքումուր, էլ հովանոց, էլ եսիմինչ կստանար դավաճան-ճիվաղը։Պակաս նողկալի չեն դավաճանին ուղեկցող զանազան թիկնապահները, պաշտոնյաներն ու այդ նույն կեղծ «քաղաքացիները», որոնք հանուն փողի քծնում են ճիվաղին։ Այս ֆոնին, սահմանում ունենք հերթական զոհը։ Եվ այսպես ամեն օր։ Այս երիտասարդներն, ինչպես միշտ, դավաճանների համար, « զոհվում են հանուն ոչնչի», քանի որ դավաճանների համար հայրենիքը ոչինչ է։ Բա մե՞նք․․․Միթե՞ բոլորս ենք համակերպվել ամենօրյա զոհերին և թշնամուց ծնկաչոք խաղաղություն աղերսող դավաճաններին։ Միթե՞ ողջ Հայաստանը բթացել է․․․»։
    19:15
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտում․ մանրամասներ
    Ապրիլի 23-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտի 2-րդ հարկում այրվում է օդափոխման համակարգի շարժիչը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի 1-ին հարկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։38-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են ծխատար խողովակում կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։
    19:00
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր
    Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցելույթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Մարզահամալիրում մրցաշարին հետևում էր ռեկորդային 4418 հանդիսական: Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր: Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։
    18:45
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ 4 վիրավորներից 1-ը երեխա է
    Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ավանի գերեզմանատան խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մհեր Հարությունյանի վարած Ford Focus մակնիշի և 34-ամյա Նարեկ Կնյազյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 5-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։
    18:30
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ
    2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ․ այն իրապես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։ Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ ջանք չի գործադրում ոչ միայն ձեռք բերված հանրահայտ պայմանավորվածությունները կատարելու, այլև իր կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի շարունակական խախտումները կոծկելու ուղղությամբ և ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
    18:18
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհված զինծառայողը շուտով զորացրվելու էր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
    Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: «Հրապարակի» տեղեկություններով Արտյոմ Պողոսյանը 20 տարեկան էր, Արմավիրի մարզից, և հուլիսի 1-ին զորացրվելու էր։
    18:15
    23.04.23
    Ավելին
  • Հասարակական
    «Մեր երեխեքին կորցնելու ենք 10 տարի հետո». թմրամիջոցները մտել են դպրոցներ
    Հայաստանում թմրավաճառության գործին 8-9-րդ դասարանցի աղջիկներ են ներգրավված: Սկանդալային այս տեղեկությունը խորհրդարանում հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ինչը, ըստ էության, չի հերքել պետաիրավական հանձնաժողովի նիստին մասնակցող գլխավոր դատախազը: Մինչ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը փորձել է տաքսիստներին մեղադրել թմրանյութերի ազդեցության տակ գտնվող ուղևորների մասին չահազագնելու համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նկատել է, որ պետությունը չի կանգնում խնդիրների մասին բարձրաձայնողների մեջքին:
    18:00
    23.04.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
    Ապրիլի 23-ին ժամը 12:35-ին 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած ՃՏ պատահարի մասին: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ճանապարհային ոստիկանության ծառայողները: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի 28-ամյա բնակիչ Ս.Հ.-ն, իր վարած «Toyota Aristo» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ-Քռասնի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: ՆԳՆ ծառայողները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
    17:45
    23.04.23
    Ավելին