Լրահոս
Աշխարհ
10:15
23.04.23
380

Ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է տուժել․ կա զոհ

Img default alt hy

Բաշկիրիայում արտասահմանյան ավտոմեքենայի և ավտոբուսի բախման հետևանքով 11 մարդ է տուժել: Mediahub-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է շրջանի ներքին գործերի կենտրոնական վարչությունը։

Թարմացում․

Վթարը տեղի է ունեցել Նեֆտեկամսկ-Դյուրթյուլի մայրուղու վրա։ Renault միկրոավտոբուսը բախվել է Mazda քրոսովերին: Ավտոբուսում 14 մարդ է եղել։ Նրանցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս երկուսին տեղում օգնություն է ցուցաբերվել։

Քրոսովերի վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Տեսանյութ և լուսանկարներ վթարից՝ սկզբնաղբյուրում։