Լրահոս
11:45
23.04.23
182

Հրշեջները մարել են Մարտունու շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը

Img default alt hy

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 22-ին, ժամը 22։53-ին ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շենքերից մեկի սենյակում (մոտ 88 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 23։04-ին, մարվել՝ 23։41-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։