Լրահոս
Քաղաքական
10:00
23.04.23
165

Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում․ Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ադրբեջանի ՊՆ֊ն հերթական սադրիչ հայտարարությունն է տարածել։

Հայտարարության մեջ նշված է. «Հայաստանի սադրանքի հետևանքով մեր երեք զինծառայողներ վիրավորվել են Շուշիի շրջանում ականի պայթյունից։

Ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական բանակի ռազմական բեռնատարը, որը պաշտպանական սարքավորումներ էր տանում դեպի հարակից բարձունքներում տեղակայված մեր դիրքեր, պայթել է հայերի կողմից հատուկ տեղադրված ականի վրա:

Միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

Ի՞նչ կապ ունի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հատվածի հետ։ Որևէ տրամաբանության չի ենթարկվում այս հայտարարությունը։ Մի բան է ակնհայտ` Ադրբեջանը փորձում է լարել իրադրությունն Արցախում»։