Լրահոս
2023-04-23
-
ՀասարակականՀայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 ասստիճանովՀայաստանի տարածքում ապրիլի 23-ի, 25-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա 2-3, 24-ի ցերեկը կնվազի 3-4 ասստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Armenia 23_04_23.png (194 KB) Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում ապրիլի 23-ի և 28-ի երեկոյան ժամերին սպասվում է, 26-27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Yerevan 23_04_23.png (20 KB)Ավելին17:0023.04.23 -
ՔաղաքականՀՀ և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է. ՈսկանյանՀայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։ Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։ Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար բոլոր պատրանքներն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։Ավելին16:4523.04.23 -
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվելԱպրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:Ավելին16:3023.04.23 -
ՍպորտՄոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը նշել է նորամուտը պորտուգալական թիմի կազմումՄոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան, վերադարձել է եվրոպական ֆուտբոլ։ Միուրան իր նորամուտը նշել է Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում՝ «Օլիվեյրենսե» ակումբի կազմում։ 56-ամյա հարձակվողը «Ակադեմիկո Վիզեի» դեմ խաղում անցկացրել է մեկ րոպե, գրում է armsport.am-ը։ «Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է այն ժամանակ, երբ Մեսսին նույնիսկ դեռ չէր ծնվել, իսկ Ռոնալդուն մեկ տարեկան էր՝ 1986 թվականին։ Նա առաջին քայլերը պորֆեսիոնալ ֆուտբոլում կատարել է բրազիլական «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։ Նա նաև առաջին ճապոնացի լեգիոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։ Միուրան իր 38-րդ մրցաշրջանն է անցկացնում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։Ավելին16:1523.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ. ԱբրահամյանԱդրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անձնագրային կետ տեղակայելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում: Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով` հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ: Պարզ ասած, Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ` համապատասխան ստուգումներով և ռեժիմով: «Ադրբեջանական բնապահպանների» աշխատանքը Շուշիի հատվածում ավարտվում է` անցակետի առկայության դեպքում նրանց անելիքն անիմաստ է: Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով: Իսկ ի՞նչ կանի ՀՀ իշխանությունը` կմեծացնի ուժային-թիկնապահական կազմը, ասֆալտի ծավալը, մի քանի հազարով թոշակները ու կբարձրացնի բոլոր այն գրչակների փողերը, ովքեր ստիպված պետք է ողջունեն իշխանության հանցավոր անգործությունն ու երկիրն այս կետին հասցնելը»:Ավելին16:0023.04.23 -
Կութի ուղղությամբ կրակոցներ են հնչել. շտապօգնության մեքենաներ են դիրքեր բարձրացելԳեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են հնչել, դիրքերի ուղղությամբ շտապօգնության մեքենաներ են բարձրացել: NEWS.am-ին Կութի բնակիչներից մեկը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, վիրավորներ կան կրակոցների արդյունքում: Պաշտպանության նախարարությունը դեռ որեւէ հաղորդագրություն չի տարածել այս առնչությամբ, չի արագանքում նաեւ հեռախոսազանգերին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ են հնչել, իսկ Սոթքում զոհ ունենք։Ավելին15:4923.04.23 -
ՀասարակականԶոհ ունենք․ դեպքը տեղի է ունեցել Սոթքի դիրքերում. «Հրապարակ»Շուրջ երկու ժամ առաջ, ադրբեջանական ԶՈՒ դիպուկահարի կողմից վիրավորվել էր ժամկետային զինծառայող, ով մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը՝ մահացել է։ «Հրապարակին» Սոթքից տեղեկացրել են, որ զոհը Արմավիրի մարզից է։ Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի դիրքերում։ Աղբյուրը նշում է, որ մինչ այս պահը՝ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա։ Իսկ ՊՆ-ից զանգերին չեն պատասխանում:Ավելին15:4523.04.23 -
ԵրևանԱրտակարգ իրավիճակ՝ «ՍԱՍ» ֆուդ-կորտում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ ու պարեկներ. ԼՈՒՍԱՆԿԱՐԱյսօր՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց փողոտայի թիվ 11/1 հասցեում գործող «ՍԱՍ» ֆուդ-կորտի տարածքում ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1 և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ ընդհանուր 4 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել։Դեպքի վայր են ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, տեղում առաջին օգնությունը ցուցաբերեն քաղաքացիներին։ Պարզվել է՝ այրվել են ծխատար խողովակի միջի կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։Ավելին15:3723.04.23 -
ՔաղաքականԱդրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները, այլև լիարժեք տվել է իր համաձայնությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի։ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչինչ չի անելու։ Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին։ Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։ Կամ ինքը վերցնի պարտականությունն իր վրա։ Այդ ժամանակ իրավիճակի ելքերը շատ հստակ են լինելու։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան»,- գրել է նա:Ավելին15:3023.04.23 -
ՀասարակականՈրոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինելու«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով ս.թ. ապրիլի 23-ին ժամը 12:00-ից մինչև 20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 2-րդ թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին15:1523.04.23 -
ՀասարակականԵրևանյան փողոցում վրաերթի են ենթարկել 15-ամյա երեխայիԱպրիլի 20-ին, ժամը 19.00-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Կատարվում է քննություն:Ավելին15:0023.04.23 -
ՀասարակականՄեծը 17 տարեկան է, փոքրը մի քանի օր առաջ է ծնվել. Աննան, Անդրեյը և 9 երեխա՝ 3 սենյականոց բնակարանումՉեմպիոնական արդյունք են գրանցել Կիստանով ամուսինները: 9-րդ երեխան է ծնվել նրանց ընտանիքում: «Հայլուրի» նկարահանող խմբին հյուրընկալել են ազգությամբ ռուս ամուսինները իրենց երեք սենյականոց բնակարանում, որտեղ ապրում են 11 հոգով:Ավելին14:4523.04.23 -
ՍպորտՄխիթարյանը չի մասնակցի «Էմպոլի»-ի հետ խաղին«Ինտերը» ստիպված կլինի առանց Հենրիխ Մխիթարյանի խաղալ «Էմպոլիի» հետ Ա Սերիայի առաջիկա խաղում։ Հայ ֆուտբոլիստը չի մասնակցի հանդիպմանն անձնական պատճառներով, գրում է armsport.am-ը: Մխիթարյանը չի հայտավորվել այս հանդիպմանը անձնական պատճառներով: Նշվում է, որ ֆուտբոլիստը վնասվածք չունի և հաջորդ շաբաթ պետք է վերադառնա Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը: «Էմպոլիի» հետ հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 23-ին։ Այժմ «Ինտերը» 51 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղն առաջնությունում՝ հինգ միավորով զիջելով չորրորդ տեղում գտնվող «Ռոմային»: 34-ամյա հայ կիսապաշտպանն այս մրցաշրջանում Ինձագիի թիմի առանցքային ֆուտբոլիստներից է ՝ անցկացնելով 41 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Այդ խաղերում նա դարձել է 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։Ավելին14:3023.04.23 -
ՏարածաշրջանՍտամբուլում գնդակոծվել է Էրդողանի կուսակցության գրասենյակըՍտամբուլում անհայտ անձինք կրակել են շենքի վրա, որտեղ գտնվում է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը, հայտնում է Daily Sabah-ը։ Նշվում է, որ գիշերը երկու տղամարդ կրակ են բացել իշխող կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, որը գտնվում է Բահչելիևլեր Քոչաշինան թաղամասում։ Ընդհանուր առմամբ, արձակվել է մոտ հինգ կրակոց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ոստիկանությունն այս պահին փնտրում է կասկածյալներին։Ավելին14:1523.04.23 -
ՔաղաքականՀակարիի կամուրջն ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումըՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել` փակել Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը: Շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի ուժերով: Այս քայլին գնալու համար Ադրբեջանն արհեստականորեն օգտագործեց իր 3 զինծառայողների` ականի վրա պայթելու հանգամանքը, որն Ադրբեջանը երեկ մատուցում էր որպես «Հայաստանի իրականացրած ահաբեկչություն»: Միջազգային հանրության լռության և ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը շարունակում է ճգնաժամը խորացնելու իր հանցավոր քաղաքականությունը»,- գրել է նա:Ավելին14:0023.04.23 -
Հասարակական«Չկարողացա չկիսվել ձեզ հետ, վայելեք»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարկելԳագիկ Սուրենյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարկել Գեղամա լեռներից և կից գրել։ «Ես գտնվում եմ Գեղամա լեռների մոտ 2300 մետր բարձրության վրա։ Այստեղ այնպիսի գեղեցկություն է, որ չկարողացա չկիսվել ձեզ հետ, ուզեցի անպայման դուք էլ տեսնեք։ Ամբողջ լեռնաշխթան զմրուխտ կանաչի և ծաղիկների մեջ է»։Ավելին13:4523.04.23 -
ԱրցախԱդրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջըԱդրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները: Իրադարձությունների վերաբերյալ հետագա մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ:Ավելին13:3723.04.23 -
Շոու բիզնեսՔայլի Ջեներն արմատապես փոխել է իր արտաքինը և ցույց տվել արդյունքը. ԼՈՒՍԱՆԿԱՐՄոդել եւ գործարար Քայլի Ջենները փոխել է մազերի գույնը եւ ցուցադրել կերպարանափոխության արդյունքը։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։ Երկրպագուների ուշադրությունը գրավել է Քայլի Ջեների նոր կերպարը։ Նա փոխել է մազերի գույնը վարդագույնի և թրենդային սանրվածք արել: Բաժանորդներից ոմանք կարծում էին, որ գործարար կինը փոխել է իր կերպարը, իսկ ոմանք էլ ենթադրում էին, որ դա պարիկ է։ Քայլի Ջեները չի պատասխանել նրանց հարցերին և ենթադրությունները թողել է առանց մեկնաբանության։Ավելին13:3023.04.23 -
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ: Հայաստանի կանանց հավաքականի անդամ 87+ կգ քաշային Զուլիետա Ավանեսյանը կմեկնարկի13:30-ին: 16:00-ին պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները` 109 + քաշում Վարազադատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը կփորձեն պայքարել մեդալների համար: Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը6-րդն է: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշումՏաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: ԱննաԱմրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզեմեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, ԱրաԱղանյանը`արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ ԳարիկԿարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակիչեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր:Ավելին13:1523.04.23 -
ԱռողջապահականՎարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով արժևորել լիարժեք և ժամանակին իրականացված պատվաստումների դերն ու նշանակությունն անձի առողջության և բարեկեցության համար: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը և այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի: Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, հեմոֆիլուսային Բ տիպի, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում ևս կարևոր է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, այդ թվում` բուստեր դեղաչափով՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը: Հիշե՛ք՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Մի՛ մոռացեք այցելել Ձեր տեղամասային պոլիկլինիկա»,-նշված է ԱՆ հաղորդագրության մեջ:Ավելին13:0023.04.23