Լրահոս
Միջազգային
16:19
17.02.22
391

Ներխուժման նոր ժամկետ կա․ Զախարովան ծաղրել է ամերիկյան պարբերականին

Img default alt hy

«Ներխուժման նոր ժամկետ կա՝ փետրվարի 20-ը»։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ տեղադրելով Եվրոպայում տեղակայված ամերիկյան Politico պարբերականի հոդվածը։

Ըստ հրապարակման, Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել փետրվարի 20-ին, մինչդեռ ավելի վաղ նման սցենարի մասին ամերիկյան կողմը խոսում էր՝ հիշատակելով փետրվարի 16-ը։

«Եվ այսպես, գիտնականները մետրոսկոպի միջոցով նայում էին երկնքին և ամեն ինչ հաշվարկում ճշգրիտ թվերով՝ որ օրը և որ ժամին այն կհասնի երկիր»,- սարկազմով գրել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը։