Լրահոս
Քաղաքական
11:35
05.12.24
232

Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նախկին պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` փոխարինելով նախարար դարձած Արփինե Սարգսյանին։