Լրահոս
Հասարակական
18:48
03.06.22
231

«Նաիրիտ» գործարանի մոտ էքսկավատորը շրջվել է փոսը. վարորդը հոսպիտալացվել է

Img default alt hy

Այսօր՝ ժամը 11։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, էքսկավատորը շրջվել է․ կա արգելափակված քաղաքացի։

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայում 6/77 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Honda» մակնիշի էքսկավատորը շրջվել է փոսը․ վարորդը արգելափակվել է ներսում։

Փրկարարները Գ․ Ղ․-ին (ծնված 1960 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։