Լրահոս
Սպորտ
23:30
14.01.23
194

Նա ճիշտ որոշում կայացրեց․ Անչելոտի

Img default alt hy

Կարլո Անչելոտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ալ-Նասր» տեղափոխության մասին։

Երեկ հարձակվողը ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» մարզմանը՝ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից առաջ։

«Ռոնալդուն լավ է, նա շատ մոտիվացված է: Նրան դուր է գալիս և՛ քաղաքը, և՛ երկիրը։ Կրիշտիանուն շատ մոտիվացված է։ Նա ճիշտ որոշում կայացրեց»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։

Սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ»-«Բարսելոնա» կկայանա վաղը՝ հունվարի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Աղբյուր  ArmSport.am