Լրահոս
Քաղաքական
12:15
10.02.26
249

Մշտապես խոսվում է թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների  ճակատագրի մասին․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ: Ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, արդյո՞ք կան շոշափելի արդյունքներ գերիների հարցի հետ կապված:

«Կարծում եմ, եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրները մոտ ապագայում այլևս խնդիր չեն ունենա»,-ասել է նա:

Նա նշել է, որ հրապարակային դրա մասին չեն խոսում, բայց գործը արվում է: 

«Մշտապես խոսվում է թե՛ գերիների, թե՛ անհայտ կորածների  ճակատագրի մասին»: