Լրահոս
Միջազգային
21:37
04.06.22
678

Մոսկվայում հայ գործարարի սպանության համար մեղադրվողը խոստովանել է մեղքը

Img default alt hy

Մոսկվայի Խամովնիկի դատարանը երկու ամսով ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում հայ գործարար Հովհաննես Կամարյանի սպանության համար, հայտնում է «Կոմերսանտը»։

Հայտնի է, որ 62-ամյա Հովհաննես Կամարյանին գնդակահարել էին հունիսի 2-ի ուշ երեկոյան:

Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, պաշտպանական կողմը չի առարկել նրան ձերբակալելու դեմ։

ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (սպանություն) և ՌԴ Քրեական օրենսգրքի 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն)։

Ենթադրյալ մարդասպանին բերման են ենթարկել հաջորդ օրը՝ հունիսի 3-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ խոսքը քրեական վեճերի մասին է։