Լրահոս
Միջազգային
17:28
18.02.22
1 038

Մոսկվան հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին

Img default alt hy

Վաղվանից՝ փետրվարի 19-ից Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ մեկնարկելու են «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ:

Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Զորավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի հրթիռային զորքերը, օդա-տիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող բավարարվել խոստումներով և կանի ամեն ինչ արդարության հասնելու համար: Նա նաև նշել է, որ փետրվարի 20-ին ռուսական զորքը դուրս կգա Բելառուսից: