Լրահոս
Տարածաշրջան
23:57
05.05.23
181

Մոսկվան «երդումներին» չի հավատում. Լավրովը կոնկրետ գործողություն է խոստանում Կիևին ու «նրա տերերին»

Մոսկվան իր գլխավոր դիվանագետի շուրթերով է նաև խոստանում անպատասխան չթողնել Կրեմլի վրա հարձակումը: Լավրովը այս մասին հայտարարել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: 

Ռուսաստանի արտգործնախարարը չի հավատում Կիևին ու Վաշինգտոնին, որոնք հերքում են իրենց մասնակցությունը դրոններով հարձակմանը: Բայց անկախ սրանից՝ Լավրովը վստահ է՝ վաղ թե ուշ գալու է Արևմուտքի հետ խոսելու ժամանակը: