Լրահոս
Միջազգային
19:30
11.10.22
111

Մոսկվան դժգոհ է. «Արևմուտքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ է փորձում խցկվել»

Հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն ուղարկելու՝ Եվրամիության որոշումը հարուցել է Մոսկվայի դժգոհությունը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այդ քայլով Արևմուտքը ամեն կերպ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ խցկվելու փորձեր է անում, ցանկանում նսեմացնել ռուսական կողմի միջնորդական ջանքերը: