Լրահոս
Հասարակական
13:56
06.06.22
241

«Mitsubishi Pajero iO»-ն հայտնվել է գետում․ երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել մեքենայից

Img default alt hy

Այսօր՝ ժամը 08:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան արգելափակվել է Մասրիկ գետի մեջ, մեքենայում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները Մասրիկ գետից դուրս են բերել «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Տ. Հ.):