Լրահոս
Հայաստան
17:00
21.09.24
199

Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության օրվա կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մխայիլ Միշուստինն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

 «Հարգելի Նիկոլ Վովայի, 

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ 

Համոզված եմ, որ երկկողմ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բազմակողմ կառուցողական փոխգործակցության ընդլայնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։ 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»,- նշված է ՌԴ կառավարության ղեկավարի շնորհավորական ուղերձում: