Լրահոս
Քաղաքական
17:15
21.10.22
91

Միրզոյանը վերահաստատել է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի մտադրությունը

Img default alt hy

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Իրանում Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանն իր ելույթում:

Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր»,-նշել է ԱԳ նախարարը:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը կայացավ հոկտեմբերի 21-ին, ներկա էին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը: