Լրահոս
Քաղաքական
11:41
03.10.24
175

Միրզոյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Փարիզ: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նշելով, որ Փարիզում նախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին:

Ավելի վաղ հայտնել էինք,  որ հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: