Լրահոս
Իրավական
21:16
06.02.26
185

Միքայել Սրբազանին դատարանից ծափերով են ճանապարհել

8-ամսյա կալանքից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուն կգնա: Շիրակի թեմի առաջնորդարանում սրբազանը կմնա տնային կալանքում՝ առանց պատարագների մասնակցության իրավունքի: Հեղաշրջման կոչ անելու համար բանտարկված Միքայել Սրբազանի խափանման միջոցն այսօր է փոխել դատարանը, երբ արդեն հայտնի էր, որ Սրբազանը Եվրադատարան է դիմել ահազանգելով՝ անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու մասին: