Լրահոս
Քաղաքական
13:47
11.10.22
121

ՄԻՊ-ը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին ներկայացրել է հայ զինծառայողների ու կանանց նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված խոշտանգումների դեպքերը

Img default alt hy

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։

Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես, կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է Պաշտպանի հաստատության կողմից այս փաստերն ամրագրող  ոչ հրապարակային զեկույցը։

Ռոքվոյը կարևորել է Պաշտպանի հաստատության կողմից իրականացվող աշխատանքները և հայտնել պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։