Լրահոս
Հասարակական
23:10
17.02.22
182

Մինչ հայկական ինքնաթիռները Եվրոպայի «սև ցուցակում» են, ԱՄՆ-ը ադրբեջանական ինքնաթիռներ է վարձում իր կարիքների համար

Img default alt hy

Փետրվարի 15-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպի ֆեյսբուքյան էջը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն Ֆիլիպիններին է փոխանցել «Պֆայզեր» պատվաստանյութի լրացուցիչ 3.4 միլիոն դեղաչափ: Հրապարակմանը կից Պետդեպի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ էր ներկայացրել ֆիլիպինյան կողմի՝ ուղեբեռը ստանալու կադրերից:

Վերը բերված լուսանկարում պատկերվածը բեռնափոխադրումներ իրականացնող «Silkway» ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռ է, որը ԱՄՆ կառավարությունը փաստորեն վարձել է, որ պատվաստանյութի նշված քանակը հասցնի տարբեր երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆիլիպիններ, գրում է «ArmDay.am»-ը։

Ադրբեջանական ավիացիան փաստացի այնպիսի հեղինակություն ունի, նրա որակն ու աշխատանքն այնքան բարձր են գնահատվում, որ ամերիկյան կողմը վարձում է նրանց ինքնաթիռներն իր կառավարության կարիքները հոգալու համար:

Եվ սա այն դեպքում, երբ հայկական ինքնաթիռները գտնվում են եվրոպական երկրների «սև ցուցակում», այսինքն հայկական ինքնաթիռները չեն կարողանում  մուտք գործել Եվրոպայի օդային տարածք: