Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:30
31.10.24
250

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները. Միլլեր

Img default alt hy

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնների պաշտոնականացման հարցում՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է շարունակական երկխոսության միջոցով։ Այս մասին գրել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Աջակցում ենք երկու կողմերին, որոնք աշխատում են կայուն, արժանապատիվ խաղաղության ուղղությամբ՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,-գրել է Պետքարտուղարության խոսնակը։